Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/528

Այս էջը հաստատված է

Պարուչիկը`

- Գյուղից կհավաքես ութ հարյուր փութ ցորեն... Եթե փախածներին չբռնեն բերեն...

Քյոխվան ցնցվում է։ Հեռվից զուռնա֊դհոլը նվագում է մարշը՝

- Քար քարի վրա չի մնա, բայբուրտ...

Քյոխվան հանդգնում է ասել՝

- Ութ հարյուր փո՞ւթ... պարուն պարուչիկ․․․

- Ոչ մի խոսք... Մարշ...

10 Քյոխվան նայում է վախեցած՝ նաև սիրալիր շողոքորթությամբ հետ է գնում։

Հետզհետե խավարում է։

2

Հրապարակն է, գյուղական կանցելարի առաջ, իսկ վերևը՝ «շտաբի օթախներն» են, որտեղ է Ամիրջանովը և կապիտանը։

Դհոլ-զուռնան «Բայբուրտի» մարշով կանչում է ժողովի։

Հրապարակում երևում են գյուղացիներ։ Նրանք հավաքվում են։ Դրնգում է գզիրի՝ մեզ ծանոթ այն գյուղացու ձայնը, որը լեղապատառ վազեց, բղավելով, թե՝ «հայերն իրար կոտորեցին»։ 20 Մի քարափից նա կանչում է՝

- Էհե֊հե՜յ ժողովուրդ... մեյդանում ժողով է, հե՜յ․․.

Ձայնը արձագանքում է։

Մի կին «չանչ» է անում, ասելով՝

- Չոռը քեզ, բայղուշ...

Հրապարակ են մտնում երկու գյուղացիներ։ Նրանցից մեկը՝ անունը Մինաս, մոտենում է զուռնաչուն։ Երբ վերջինս շունչ է առնում, Մինասն ասում է նրան․

- Էս ոնց է քո բանը... Երեկ «ուռա», էսօր «տարանինա»..․,- այսինքն՝ երեկ ապստամբների երգն էիր նվագում, 30 այսօր դաշնակցականների մարշը։

Զուռնաչին նվագում է և զուռնայի ծայրը դարձնելով դեպի քյոխվան, որը սանդուղքի գլխից նայում է հրապարակի ժողովուրդին,- ուսերով հասկացնում է, թե՝ «ի՞նչ անեմ, ահը մեծ