Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/529

Այս էջը հաստատված է

Է, քան մահը»։ Քյոխվան իջնում է սանդուղքով: Մի գյուղացի Մինասին ասում է․

- Կամ աղն է պակաս, կամ՝ մաղը...

- Ժողովուրդ, լսողություն,- կանչում է քյոխվան։

Խավարում։

3

Այն ձորը, որտեղ Պուղանը հետ քշեց հետապնդող ձիավորներին։

Քերծի տակ կանգնել են Պուղանը, Կարագինը, «Արջը» և 10 Բախշին։

- Ո՞նց անենք,- հարցնում է Պուղանը։

Իրար երեսի են նայում։

Գառների մայուն։

Քերծի գլխից, ձորի խորքում նկատում են մակաղած գառների։ Մի տղա թաքնվել Է թփի տակ։

Իջնում են ձորը։ Մյուսները պահվում են, որպեսզի տղային չվախեցնեն, և մոտենում է միայն Պուղանը։

- Զիլֆի′,- տղան ոտքի է կանգնում։

Զիլֆին Պաշտոնավորի գառնարածն է, գզգզված, մեծի հին շոր և փափախ դրած մի գեղեցիկ տղա։

20 - Զիլֆի վազի մի խաբար բեր...

Տղան մի րոպե տատանվում է, ապա գնում է։

4

Քյոխվան ժողովուրդին արդեն հայտնել է պարուչիկի հրամանը։ Ժողովուրդը գրգռվել է։ Մինասը մեկին հրելով, առաջ է տանում մինչև կենտրոնը, որտեղ կանգնած են Պաշտոնավորը, քահանան, այն «կիսաինտելիգենտ տիպը» և այս կարգի մարդիկ, նաև քյոխվան։

Մինասը բոլորի առաջ «մաշկում է» մարդու քրքրված չուխան։ Մեջտեղ կանգնել է մերկ, կմախքի նման մի մարդ, որ 30 ամաչելուց չուխան իսկույն ծածկում է։ Լռության մեջ Մինասը գոռում է.

- Բա սրան ո՞վ հաց կտա․․․