Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

և աչքը լվացարանփն դարձնելով, շրթունքները շարժում։ Եթե այդ բառերը դուրս թռնեին... Կցնդեր աշխարհը, աշխարհի հետ էլ անթիվ, անհամար բազմություն։ Լավ էր, որ դուռը փակ էր։

Uպասավորը զարմացավ, երբ մի քիչ հետո, Հովնաթան Մարչի մաքուր սրբած կոշիկները ձեռքին, ներս մտավ։

- Կնիկը մեռել է,- մտածեց սպասավորը, երբ դուռը դրեց։

Բայց այդպես մտածելը միայն սպասավորի տկարամիտ լինելն էր ցույց տալիս։ Ինչո՞ւ պիտի լաց լիներ Հովնաթան 10 Մարչը, ինչո՞ւ նրա խնամքով սանրած մազերը պիտի ցրվեին, խառնվեին իրար, ինչո՞ւ նա գլուխը պիտի առներ ձեռքերի մեջ և շրթունքները կրծոտեր, երբ քիչ առաջ ամբոխներին շանթանման բառեր էր շպրտում և Արարատին ի տես շոյում մազերը։ Երրորդ նամակը, կարճ ու չոր, երրորդ նամակը, որի տակ ստորագրել էր Անդրեաս Բալիքյանի գոհարազարդ ձեռքը,— այնպիսի արհամարհանքով էր նայում Հովնաթան Մարչին, ասես ուզում էր ասել.

- Ես թուղթ չեմ, այլ իմ տիրոջ հրամայող ձայնը... «Հատակագծեն կերևա, թե Եթովպիո տեղը խորդուբորդ է։ 20 Հովոտ տեղ է կըսեն այդ երկիրն ճանչցողները։ Հոդ կտառապին բազմատեսակ հիվանդությամբ և մանավանդ որ գազաններ կան մոտները։ Հարմար տեղ մը չկրցա՞ք ընտրել։ Հայրենակիցներու ցանկը ղրկեցե′ք նայիմ։ Տեսա՞ք Վեհափառ հայրը, օրհնությունը առի՞ք։ Նյութական օգնություն շատ մի հուսաք, գործերնիս հաջող չեն երթար։ Քաղաքին տեղը շտկելե հետո հայտնեցեք ինծի։ Խնդրածս չմոռնաք բերել։ Դուք վերցուցեք մայր Արաքսի ջուրեն։ Նաև տեղեկացուցեք բուրդի գիները։ Լավ գորգերը քանիո՞վ կարելի է գնել...»։

Այս էր Բալիքյանի նամակը։ Ի՞նչ, մի թե ցնորք է Նոր 30 Եթովպիան, և ո՞վ է ասում, թե տեղը հարթ չի։ Երբ Հովնաթան Մարչը տեղը նստեց, աչքերը տրորեց, նա ուզում էր ասել, որ եթե ամպը ծածկում է արևին, այդ չի նշանակում, թե արևը գոյություն չունի։

ճաշից հետո նրա գրած նամակները հենց այդ էին ապացուցում, որ արևը գոյություն ունի, որ երկիրը կարող է կորցնել