Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/530

Այս էջը հաստատված է

Լռում են, ապա խուլ գոռում են.

- Ում ցորեն ունի, շուն լինի...

- Կես փութ էլ չեմ տա...

- Ում տնից փախած կա, թող նա տա,- ասում է Պաշտոնավորը։ Մեկը կանչում է`

- Ուռան քցել էին գյուղը... ժողովուրդն ի՞նչ մեղ ունի...

Գառնարած տղան գյուղի մոտ անցավ ձիավորների կողքով, որոնք ճանապարհը կտրել են։

«Պաշտոնավորը» բազմության մեջ նկատում է գզիրին, 10 նրա ականջին ինչ-որ ասում է, գզիրը գնում է։

- Ժողովուրդ...

Բայց քյոխվի կանչը ոչ ոք չի լսում։ Գոռում են։

Մի ծերունի հարցնում է քահանային։

- Տեր հայր, բա ո՞նց կլինի․․․

- Մարդ, ասված է՝ տուր զկայսերն կայսեր և զաստուծույն աստուծո․․․

Ծերունու և քահանայի խոսակցությունը տեղի է ունենում անակնկալ լռության մեջ, որովհետև ժողովուրդի աղմուկի վրա պատշգամբն է դուրս եկել Ամիրջանովը, նայում է վերևից, և 20 ներքևում իսկույն լռում են։

Պարուչիկը կապիտանին ձեռքով նշան է անում, որ իջնի ներքև։

Ահաբեկված նրան է նայում ծերունին, ասես վերև հենց ինքը «կայսրն» է, որի մասին ասաց քահանան, իսկ նրանից բարձր նույնպես ահարկու աստվածը։

Պաշտոնավորը հիացած նայում է պարուչիկին։

- Վլաստն էնպես կլինի, է․․․ մեռնեմ նրա թրին․․․

Ժողովուրդը լուռ է։

Զուռնաչին ի պատիվ «վլաստի» նվագում է կոխի վայրենի 30 եղանակ։

Կապիտանը իջնում է ներքև, երևում են 4 հոգի հեծելազորից, որոնք ձիերը հանում են հենց հրապարակին կից գոմից։

Տեր-Պետրոսովը գնում է դեպի նույն շենքի ներքին հարկը, որի վերև պատշգամբն է։ Պատշգամբի ստվերի մեջ ներքնահարկը չի երևում։