Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/531

Այս էջը հաստատված է

Ժողովուրդն այն կողմն է նայում, իսկ զուռնաչին, զուռնայի բերանը դեպի պատշգամբը ցցած, դեռ փչում է «վլաստի պատվին»։ Նվագի զիլ րոպեին Մինասը խփում է զուռնային, զուռնան ճչալով լռում է։

Քար լռություն։

Ներքնահարկից դուրս հանեցին Մակիչին։

Ժողովուրդը սիրտ չի անում նայել, մեծ մասը շրջում է դեմքը, ոմանք հեռանում են, հեռանում է նաև Մինասը և նույնիսկ Պաշտոնավորը շրջում Է երեսը։

10 Ձիերը նստում են, ձի է նստում ուղեկցող սպան։

Պաշտոնավորը, երբ երեսը շրջում է, նկատում է Զիլֆուն, որը հրապարակ է հասել այն րոպեին, երբ հանեցին Մակիչին։ Տղան ահից քարացած նայում է և չի զգում, թե ինչպես «աղան»՝ Պաշտոնավորը, կամաց-կամաց մոտենում է նրան։ Պաշտոնավորին զբաղեցնում է այն, թե իր գառներն ուր է թողել Զիլֆին։

Այդ նույն Ժամանակ Մակիչն ասում է՝

- Ժողովուրդ, մենք նորից կգանք․․․

Խուլ աղմուկ է։

20 Պաշտոնավորը գոռում է Զիլֆու վրա՝

- Գառներն ո՞ւր են․․․

Տղան հանկարծակիի եկավ։ Եվ մինչև կարողանում է ասել՝

- Սոված էի․․․ Եկա հացի,- Պաշտոնավորը նրան ապտակում է։ Տղան գլորվում է և′ հարվածից, և′ անակնկալից, և′ նրանից, որ զգեստի փեշերը ոտքերին փաթաթվեց, բայց իսկույն ոտքի է կանգնում՝ փախչելու, հիշելով, որ իրեն լուրի են ուղարկել։

5

30 Մակիչին տանում են փողոցով։

Դեմքի կեսն արյունլվա է, թաշկինակով կապած։

Նրա ձեռքերը կապկպել են մեջքին, և երկու ձիավոր բռնել են պարանի ծայրերից։ Առջևից գնում է կապիտան Տեր-Պետրոսովը։