Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/532

Այս էջը հաստատված է


Մակիչը գնում է՝ գլուխը բարձր պահած։ Հարևան կտուրներից նայում են կանայք։ Մի կտուրից կանչում են։

- Շներ,- այնտեղ կանայք թաքցնում են կանչողին։

Ուղեկցող սպան նույն կողմն է նայում։

Խավար բանտ է։ Նեղ երդից ընկել է արևը։ Գետնի վրա պառկել են Աթա ապերը, Չետանց Վանեսը և այն երեք գյուղացիները, որոնք վերջին րոպեին, ընկնելով ձիավորների արանքը, Մակիչին փրկեցին թրի մահացու հարվածից։ Աթա ապերը նախազգում է։ Վեր է կենում և դռան ճեղքից 10 միայն տեսնում է ձիավորների և սպայի գլուխները։ Բայց նա լսում է մի ձայն...

- Մակիչ...

Սպան ձիու գլուխը պահում է, նայում է չորս կողմը, ոչինչ չի տեսնում։ Մակիչը նկատում է մի կնոջ, որը ծեծում է կուրծքը։

Աթա ապերը լսում է այդ կանչը և հառաչում է.

- Ո՞ւր ես, Մակիչ...

Նույն կինը երեսը շրջել և մրմնջում է՝ - քոռանա քեզ բերող մայրը...

20

6

Գզիրը երեք ձիավորների կանգնեցրել է խոտի «թառի» առաջ։ Նա ասում է, ցույց տալով խոտը.

- Էս էլ նրանցն է...

Զիլֆին վազում է նրանց կողքով։ Ձիավորներից մեկը նրան բռնելով ասում է.

- Բարձրացիր, խոտը վերևից թափիր...

- Հորդ նոքյա՞րն եմ,- պատասխանում է տղան, դուրս է պրծնում նրա ձեռքից, փախչում է։ Գզիրը պարանի ծայրից քար է կապում, գցում «թառի»30 գերանով։

Ձիավորները գնում են փողոցով։ Նրանց դիմաց գալիս է մի կին՝ ուսին կուժը։ Կինը սեղմվում է պատին, որպեսզի ճանապարհ տա։ Մակիչը ջուր է ուզում։ Կինը մոտեցնում է կուժի