Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/533

Այս էջը հաստատված է

կուժի բերանը։ Ջուր է ուզում և ձիավորներից մեկը։ Կինը մեջքը նրան դարձնելով, ասում է.

— Աղբյուրն առաջներիդ է․․․

Եվ շարունակում է ճանապարհը։

Զիլֆին ետ է նայում։ Գզիրը պարանից բռնած բարձրանում է դեպի «թառը»։ Զիլֆին առնում է մի քար, պտտում է պարսատիկը, քարը բաց է թողնում։

Գզիրի ահաբեկված դեմքը։ Քարը դիպավ նրա գլխավերևը։ 10 Հեռվում՝ Մակիչը և ձիավորները։ Այլևս տներ չկան, այլ միայն երևում է կիրճը, որտեղ պահակ են չորս ձիավոր։

7

Աթա ապոր տան բակը։

Ձիավորները ձիերը կապել են գութանից, սյուներից...

Ներսը խուզարկում են։ Սոնան, երեխան գրկած, արձանացել է։ Խուզարկողներից մեկը ինչ-որ նկար է նայում։ Բանտում սպանված բոլշևիկի նկարն է։ Փշրում է։ Մեկը՝ հացը տաշտից հա թափում է, մյուսը հրացանի կոթով փշրում է «ուրագը», գարին լցնում են հացի տաշտի մեջ և դուրս են տանում՝ դնում 20 են ձիերի առաջ։ Մինա զիզին օգտվելով առիթից, վերցնում է որդու նկարը, սրբում և պահում է թևի տակ։

Նկատելով հացի թափելը և տաշտը դուրս տանելը, Մինա զիզին միայն ասում է․

- Սրանք հայե՞ր են...

Հետզհետե խավարում է։

8

Նույն ձորն է։

Պուղանը դուրս է թռնում թաքստոցից։

Համարյա գլորվելով, իրեն ներքև է գցում Զիլֆին։

30 - Մակիչին տարան,- և տղան քրտնաթոր հևում է, ձեռքով ցույց է տալիս, թե որ ուղղությամբ տարան։ Պուղանը, Կարագինը, նաև երկու կոմունարները մի ակնթարթ իրար են նայում և թռնում են, իսկույն չքանում են, այնպես, որ