Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/534

Այս էջը հաստատված է

Զիլֆին զարմացած նայում է, և նրան թվում է, թե այդ ամենը մի տեսիլք էր խոր ձորում:

9

Արև է։

Լեռնալանջի արտերն են, թփերը,- այն լանջերը, որտեղով գյուղ մտավ Մակիչը։

Մի մարդ թփերի մեջ «ցաքի փուշ» է կտրում։ Թփերի մեջ նրա էշը։ Մարդը գլուխը բարձրացնում և զարմացած նայում է։ Ապա հետզհետե անցնում է թփի ետևը, բայց շարունակում է 10 նայել նույն ուղղությամբ։

Ձորի գլխին, այնտեղ, ուր Մակիչը հանդիպել էր թնդանոթ տանող զինվորներին, միայնակ կանգնել է կապիտանը։ Նա սպասում է, որ մյուսները ետևից հասնեն։ Ապա հետզհետե երևում է մի ձիավոր, վերջապես Մակիչը, որի ետևից՝ պարանի ծայրերը բռնած, գալիս են երկու ձիավոր։ Մակիչը նայում է խոր ձորին։

Հենց այս թփի տակ նստել էր։

Մակիչը մի րոպե կանգնում է, շունչ է քաշում, ապա դառնում է ձիավորներից մեկին (մյուսը ծխախոտ է փաթաթում)․

-20 Էս կոճակները քանդես... խեղդում են։

Եվ վիզը մեկնում է մյուս ձիավորին, որպեսզի նա արձակի կոճակները։ Երբ ձիավորը կռանում է, որ արձակի, Մակիչը ոստյուն է անում դեպի ձորը, խրվում է լանջի ավազահողի մեջ, քարերը գռռալով գլորվում են, ձիերը խրտնում են, մինչև ձիավորները զենքերը հանեն և կրակեն, Մակիչը՝ երբեմն գլորվելով, երբեմն թռնելով, քարի ետևն է անցնում այն րոպեին, երբ վերևից կրակում են։

Սպան ձիու գլուխը շրջում է հետ, մյուսները ձիերից իջնում են և հարմար տեղ են փնտրում, որ քարափից իջնեն 30 Մակիչը վազում է, ետևից քարշ տալով պարանները։ Ձիավորներից մեկը իրեն գցում է լանջով։

Կրակոցի ձայնին Պուղանը, Կարագինը և նրանց երկու ընկերը գլուխները բարձրացնում են։ Նրանք վազում են։ Նրանք նկատեցին իրար անցած կապիտանին և ձիավորներին։