Կրակեցին։ Ձիավորները հետ են փախչում։
Հետապնդողը ձորում լսեց կրակոցի ձայները և շվարած կանգնել է․․․
10
Անտառի մեջ արագ վազում է Մակիչը։
Պարանի ծայրերը փաթաթվում են թփով, Մակիչը վայր է ընկնում... Շրջվում է, չարչարվում է, ուզում է ազատել ոտքերով, չի կարողանում, բարկացած քաշում է, կապն ավելի է ամբանում, կռանում է ատամներով պոկի, փշերը երեսը ծակծկում են...
Հուսահատությունը հետզհետե հաղթում է։
Մակիչի վայր ընկնելուն և հուսահատության զուգահեռ, կատարվում է հետևյալը։
Մացառուտում թաքնված գյուղացին Պուղանին ցույց է տալիս քարափը, որտեղից Մակիչն իրեն գցեց։ Նրանք իջնում են։
Ավազների մեջ խրվելով, դժվար բարձրանում է հետապնդողը։
Նրա կողքով անցնում են: Պուղանն ուզում է նրան խփել, բայց Կարագինը չի թողնում։
Իջնում են։
Խոտերի մեջ նշմարվում են հետքեր։
Մակիչն անցել է ջրով։
11
Մակիչը քնել է, ավելի շուտ նվաղել է։
Հանկարծ լսում է, որ կանչում են․
- Աաու՜ո՜ւ․․․
Մակիչն արձագանքում է․․․
Մակիչի կապերը կտրել են։ Մեկը հավաքում է պարանի կտորները թաքցնում քարի տակ։
Մակիչը հետզհետե բացում է ընդարմացած թևերը՝ նախ ձեռքերը, ապա բազուկները, ապա ամբողջ թևերը և այդ մարզանքի հետ զարթնում է խինդը և կորովը։