Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/536

Այս էջը հաստատված է

Անտառը, խշխշան հովը, նրանց արտաքինը,- այդ ամենն ասում են, որ նրանք չեն պարտվել և նորից կգան, կգան վերջին անգամ։

Մակիչը ձեռքը տանում է երեսին։ Արյունը չորացել է։ Ապա առնում է Կարագինի հրացանը և նրան ասում է․

- Կգնաս քաղաք, կգտնես կոմիտեից մեկին..․ կասես այս անգամ գուրս չեկավ, բայց եկող անգամ լավ կանենք։ Պատասխանը կբերես կարմիր քարի ձորը։

Նրանք հեռանում են անտառի խորքը.․․

10

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

1

Լույսը նոր բացվում է։

Զիլֆին գառները քշում է գյուղի ամայի փողոցով։

Նկատելով մարագի կիսաբաց դուռը, տղան ներս է մրանում: Ներսը՝ Սոնան հազիվ նշմարվում է:

Զիլֆին հանում է չուխան։ Սոնան նրա մեջքին է փաթաթում հացի պաշարը, որ գառնարածը պիտի տանի թաքնվածների համար։

Զիլֆին չուխան հագնում և դուրս է գալիս։

20 Ամայի փողոցով տղան քշում է գառները։

2

Լուսաբաց է։

Խոր ձորում դեռ գիշերվա ստվերն է։ Զորի անդնդում խշշում է գետը։

Չորս ձիավոր դանդաղ գնում են, չորս կողմը նայելով։ Նրանք այն ձիավորներից են, որոնց դեռ գիշերով պարուչիկ Ամիրջանովն ուղարկել է խուզարկելու թաքնվածների վայրը։

Նրանք դիտելով են գնում, ցրվում են, դուրս են գալիս բարակ արահետից։ Երկուսը հասնում են քարափին, որտեղ վերջանում 30 արահետը։

Լուսաբացի լռություն է։