Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/537

Այս էջը հաստատված է

Լռության մեջ երեք անգամ լսվում է այսպիսի կանչ՝

-Դի՜-տա, դի՜- տա․․․,- ինչպես հոպոպը կկանչի։

Հենց ձիավորների գլխավերև, ժայռի լանջին, թփերի միջից Պուղանը գլուխը հանել է։ Այդ նա էր կանչում հոպոպի նման։

Դեռ արձագանքում է կանչը, երբ երկու կոմունար ձորի մյուս ափից ներս մտան քարանձավը. երկրորդը, որ լվացվում էր, առավ հրացանը և թաքնվեց քարի ետև։

Մի տեղ քար գլորվեց։ Ձիավորներն իրար նայեցին։ Երևի 10 քարայծ անցավ։

Ձիավորները նայում են։

Այլևս գնալու տեղ չկա։ Ձորն այնքան ահավոր է և վայրի, որ անհավատալի է թվում, որ այդտեղ մարդիկ լինեն։

Ձիավորները դանդաղ վերադառնում են։

Պուղանը սողում է, ապա թռնում է քարով, ուր որ գնում է՝ ցածր «թառ» է, բերանը թփերով պատած։ Թփերի արանքից երևում է մի գլուխ, որ կռացել է ջրի վրա։

Պուղանի ոտնաձայնից գլուխը պահվում է։

Պուղանը թփերը ետ տալով, ներս է մտնում։

20 Բնական քարայր է։ Կիսամթնում՝ Մակիչը։ Թիկն տված և պառկած կոմունարների գլուխներ, ոտքեր։ Պուղանը կամաց շշնջում է.

- Շները հոտ են առել... նրանք իրար երեսի են նայում։

- Երկու հոգու պահակ դիր,- ասում է Մակիչը։

Երկու հոգի քնից վեր են թռնում, բնազդաբար ձեռքը տանում են հրացաններին։ «Արջը» խոր քնել է. Պուղանը նրան ցույց տալով՝

- Օխտը գիշեր սա պիտի քնի:

«Արջը» շուռ է գալիս մյուս կողքին, ասելով՝

30 - Սրանից լավ տեղ չկա...

Ձիավորները գնում են։

Քարատակից ոչ հեռու երկու կոմունար խոսում են։

Մեկը՝

- Մինչև ե՞րբ մնանք էս ձորում...

Մյուսը՝ Բադին, լռում է, ապա տխուր ասում է՝