Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/542

Այս էջը հաստատված է

Ամայի ձորեր։

Մի բարձր քարաժայռ, գագաթին թփեր։

Երկու կոմունարներ, որոնք երկրորդ պատկերում իրար հետ խոսում էին, թե «մինչև երբ պիտի մնանք էս ձորում»։

Բադին նայում է դժգոհ։

Նա ասում է.

- Մակիչին ինչ... որ բռնեն պիտի սպանեն։ Էհ, էլ ինչո՞ւ է վախենում սահմանն անց կենա... Շատ-շատ էնտեղ էլ կըսպանեն։ Իսկ մե՞նք... Մենք ոչինչ չենք արել։ Կասեմ, հենց իմացա 10 թե գնում ենք դիրքերը...

- Բա ո՞նց կլինի,- անտարբեր հարցնում է ընկերը և քունը գլխին պոկոտում է ինչ-որ կանաչ, ծամում է։

Բադին լուռ է։

Աթա ապերը միայնակ գնում է խուլ ճանապարհով։

Կանաչ ուտողը ննջում է և քնի մեջ ասում է.

- Ա′խ, մի տաք շորվա լիներ...- և քնում է։

Բադին նկատելով, որ նա քնեց, գրպանից հաց է հանում, ուտում է՝ նայելով ընկերոջը և միևնույն ժամանակ ինչ-որ բան է որոշում։

20 Հետո կամաց վեր է կենում, առնելով հրացանը։

- Կասեմ խաբել էին... կասեմ չուզեցի իմ հայրենիքն ուրանալ,- և իջնում է, որքան իջնում, այնքան արագացնում է փախուստը դեպի տուն։ Աթա ապերը կանգնել է։ Նրա կողքին գառնարած տղան է՝ Զիլֆին։ Ծերունին միայնակ շարունակեց ճանապարհը։

Գառնարած տղան իջավ ձորը։

9

Պարուչիկ Ամիրջանովը և երկու սպա։

Ամիրջանովի ձայնը։

30 -Գիշերով կշրջապատենք... և Ամիրջանովը ցույց է տալիս, թե ինչպես գիշերով կշրջապատեն և ապա սրի կքաշեն կոմունարներին։

Աթա ապերը աղբյուրից ջուր խմեց, նստեց։ Նրա աչքն ընկավ մի քանդակի՝ հին գերեզմանաքար է, թե՞ այն քարերից է,