Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/543

Այս էջը հաստատված է

որով զարդարել են աղբյուրի պատը։ Քարի վրա քանդակած է մի աղվես, որ գետին է տապալել առյուծին։

Աթա ապերը նայում է, կռահելով իմաստը։ Եվ երբ ցուպն առնում է, որ վեր կենա, նկատում է Բադուն։ Նա ևս եկել է աղբյուրից ջուր խմելու։

Աթա ապերը նայում է շեշտակի։ Բադին ուզեց հետ դառնա, բայց Աթա ապերը նրան ձեռքով կանչեց։ Բադին մոտենում է և ահով, և շփոթված։ Աթա ապերը ցուպի ծայրով ցույց է տալիս քանդակը.

10 - Սա ի՞նչ է...

- Աղվես է,- անգիտակից պատասխանում է Բադին։

- Սա ի՞նչ է...

- Առյուծ է...

- Աղվեսը մի լինի, այ որդի...

Եվ Աթա ապերը դանդաղ հեռանում է։ Բադին և ամոթահար, և ահ կա սրտի մեջ։ Տատանվում է և առանց ջուր խմելու փախչում է դեպի տուն։

10

Տձև ժայռեր են, մեկը մյուսից ահարկու։

20 Ապարատը սահում է և որքան մոտենում, այնքան պարզ լսելի է պարի եղանակ։ Ապա հանկարծ ժայռերը ճեղքվում և նրանց խորքում հետևյալ տեսարանն է։

Պուղանը քարափի գլխին պարում է։ Մեկը սուլում է պարի եղանակ։ Մյուսը մատներով ծափ է տալիս, երրորդը թմբկահարում է սապոգի ճիտքի վրա։ Սուլոցը, ծափը, պարը և մեղմ է, և վայրագ։ Չորս բոլոր նստել են կոմունարները։ Նրանք հիացած նայում են Պուղանին։ Մեկը կանչում է՝

- Պուղան, տերտերի...- Պուղանը պարելով նմանեցնում է տերտերի քայլվածքին, շարժուձևերին...

30 - Պուղան, խմբապետի,- և Պուղանը գոռոզ խմբապետ է, ահարկու և վայրենի խմբապետ։

Պարը հեռանում է, և միայն խաղում է Պուղանի ստվերը։

Մակիչը նստել, սրբում է հրացանը։ Նրա կողքին երկու հոգի նույնն են անում։