Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/544

Այս էջը հաստատված է


- Լավ,- ասում է ապստամբներից մեկը,- որ ասում ես հավասարություն, ուրեմն ջրաղացներն էլ ենք խլելո՞ւ...

- Հա, ջրաղացները, հողերը,- ասում է Մակիչը։

Երկրորդ ապստամբը, որ ջրաղացի մի մասի տեր է, գլուխը բարձրացնում է։ Ջրաղացի մասին հարցնողը դառնում է նրան․

- Հը, ոնց ես, ասում էիր ջրաղացը մեր ծրագրում չկա․․․

«Ջրաղացատերը» դժգոհ փնթփնթում է: Էլ զենքը չի մաքրում։

10 Ժայռի գլխին քնած կոմունարը զարթնում, նայում է չորս կողմը։ Ընկերը չկա։ Թվում է, թե չի ճանաչում ոչ դիրքը, ոչ օրվա ժամը և դեռ քնի մեջ է։

Պուղանը դիմում է սուլողին։

- Իմ եղանակը փչի,- և փչում է, Պուղանը պարում է ոչ թե ծաղրածուի նման, այլ լեռնցու վայրագ և խրոխտ պար։ Հանկարծ աչքերին բան է երևում, այլևս չի պարում և թևերը պարզած կանչում է․

- Աթա ապերը,- և Պուղանը թռնում է քարից։

Մյուսները վեր են կենում։ Մակիչը լսում է Պուղանի կանչը, 20 վեր է կենում։

Աթա ապերը կանգնել և բարի ժպիտով նայում է Պուղանին, որը վազում է դեպի ծերունին։

- Վաշշ․․․- և ձեռքը օրորելով Աթա ապերը անչար հանդիմանում է նրանց, թե իբր ինչ ժամանակ է պարելու, բայց և գոհ է, որ նրանց հանդիպել է ուրախության ժամին։

- Ապեր․․․- և Մակիչը գրկում է հորը։

Աթա ապերը հիացած նայում է որդուն, նայում է բոլորին։

- Բա ոնց եկար,- հարցնում է Մակիչը։

- Քո դիրքապահը որ փախնի․․․

30 - Ո՞նց թե փախնի,- կանչում է Մակիչը, բայց հենց նրա խոսքին քարով ներքև է թռնում երկրորդ դիրքապահը։

- Բադին փախավ․․․

Ահաբեկված իրար են նայում։

Այն վայրը, որտեղ պահակ են ձիավորները։ Դեռ «կովատեր» կինը չի հեռացել պահակներից, երբ նա նկատում է որդուն։ Բադին նայում է։ Մայրը գրկաբաց վազում է դեպի որդուն։