Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/545

Այս էջը հաստատված է

Ապարատը հեռացել է։

Կոմունարները խմբվել են. առանձին կանգնել է «ջաղացատերը»։

- Ի՞նչ եք մտել էս ձորերը..․ Գնացեք զորք բերեք, ժողովրդին ազատեք էս դժոխքից,- ասում է Աթա ապերը։

Հետզհետե խավարում է։

11

Մակիչը հրաժեշտ է տալիս հորը։

- Ջահել լինեի, ես էլ կգայի, Մակիչ...

- Արի, ապեր...

10 - Բա տունը,- և Աթա ապերը բարի ժպտում է,- է, տեսնեմ ոնց տղա ես...

Հայրը համբուրում է որդու ճակատը և իջնում է։ Մակիչը մի ակնթարթ նայում է հեռացող հորը, ապա արագ վերադառնում է։

Կոմունարները հավաքում են հրացանները։ Մեկը կոշիկն է հանում։ Պատրաստվում են։

Մակիչն ասում է Պուղանին։

- Դու կսպասես մինչև Կարագինը լուր բերի... իսկ մեզ կգտնեք ջուխտ քարի ձորում։

Կոմունարները հեռանում են։ Մակիչը Պուղանին՝

20 - Արթուն կմնաս... կրակ չանես...

Պուղանը և լուրջ, և հանաքով պատվի է առնում։ Խավարում։

12

Պարուչիկ Ամիրջանովը և կապիտան Տեր-Պետրոսովը։ Բադին գլուխը կախ կանգնել է։

- Այժմ պարզ է,- Ամիրջանովը նայում է կապիտանին։

Վերջինս ոտքի է կանգնում և պատվի առնելով, հասկացնում է, որ «պարզ է»։

13

30

Աթա ապերը դանդաղ վերադառնում է։

Ստվերները կախվել են, արևը թեքվել է։