Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/548

Այս էջը հաստատված է


- Սա՞ղ ես...

- Բա որ սպանեիր,- և Պուղանը նրան դուրս է տանում դեպի ջուրը, որ խոխոջալով դնում է քարանձավի առաջով։

Վիրավորը լվանամ է երեսը։

- Մակիչն ո՞ւր է...

Մի քար է գլորվում, աղմկում է ձորը։

- Ձորում մարդ կա, շուտ․․․

Լսվում է ոտնաձայներ․․․

Պուղանը և Կարագինը քարանձավից հեռանում են։

10 Հետապնդողները նկատում են նրանց, կրակում են։

Պուղանը և Կարագինը փախան խոր ձորով։

16

Լուսնյակ գիշեր է։

Կոմունարները ամրացել են մի բլրի վրա։

Դեպի արևելք, բլուրից հարյուր քայլի վրա տափարակ է, ապա՝ Հաքարու գետն է։ Վարար, որկուն տված գալիս է պղտոր գետը, ջրերը լայն փռած։ Երբեմն քամին հեռացնում է գետի վշշոցը։

Մակիչը բլրի գագաթից նայում է դեպի այն կողմը։ Ինչ-որ 20 սպասում է, բայց ոչինչ չի երևում, այլ միայն ընդարձակ տափարակ է։

Կոմունարների մեծ մասը հրացանները դարձրել են դեպի արևմուտք։ Նրանք այդ կողմից են սպասում հետապնդողներին։

Հեռվում լսվում է համազարկ։

Կոմունարներից մեկը, որ այն կողմը դիրքապահ էր, վազում է դեպի բլուրը։

Երկու կոմունար, որոնցից մեկը «ջրաղացատերն» է, նայում է գետին։

- Էն կողմը մահ, էս կողմը սուր,- ասում է կոմունարներից 30 մեկը։ «Ջաղացատերը» յուրովի է հասկանում։

- Գետը մեզ կխեղդի...

- Գալիս են,- բղավում է վազող կոմունարը։

Մակիչը կանգնում է, նշան է անում, որ թաքնվեն։ Թաքնվում են, պատրաստվելով կրակել, երբ մոտենան։