Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/551

Այս էջը հաստատված է

- Պետք է ժողովուրդին ասել, որ մենք դաշնակիցներից շուտով օգնություն կստանանք...

- Որին ահա սպասում ենք մի տարի,- հեգնում է վարժապետը։

Գնդապետ Կուռոն գլուխը կախել է քարտեզի վրա և անտարբեր է նրանց խոսակցությանը։ Կուռոն ասում է՝

- Ուրեմն, քաղաքի էվակուացիան հանձնում ենք պարուչիկ Ամիրջանովին․․․ Երկրորդ ճակատի հրամանատարը կապիտան Տեր-Պետրոսովն է...

10 - Տեր-Պետրոսյանը,- ուղղում է Գեդեոնը։

- Այգ միևնույն է․․․ իսկ շտաբը՝ Տաթև... Հիանալի է... Այնտեղ ձեզ համար ևս ապահով վայր է... պատմական վայր է,- ասում է գնդապետը Գեդեոն վարդապետին։

Հետզհետե խավարում է։

2

Նույն հրապարակն է, որտեղ մի անգամ նստել և խոսում էին Աթա ապերը, Չետանց Վանեսը, և որտեղ աշուղը երգեց։

Այժմ Աթա ապերը չկա, Պուղանը չկա, և Բախշին, որ նեղը լծեց Պաշտոնավորին։

20 Ուրիշ գյուղացիներ են նստել այդ ապահով անկյունում։

Տեսարանը բացվում է նույն աշուղի նույն նվագով։ Հրապարակի կողքով անցնում է Մինա զիզին՝ թոռանը գրկած։

Մինասը՝ գյուղացիներից մեկը, նրան նայելով ասում է.

- Էս չէինք տեսել, էս էլ տեսանք...

Մինա զիզին կանգնել է քարատակի առաջ։ Պահակը դուռը բաց է անում, երևում է Սոնան, նրա ետևից Գիլա բիբին։ Երկուսն էլ կալանավոր են։ Պահակը երեխային հանձնում է Սոնային․ մայրը կրծքով կերակրում է։ Մինա զիզին լուռ կանգնել է։

Ներսից Գիլա բիբին կանչում է.

30 - Մինա, հրեն կյամ են, հա...

Պահակ զինվորը դուռը փակում է և պառավին ասում․

- Նանի, մի քիչ հեռու կանգնի․․․

Տխուր է նույնիսկ պահակը։ Այդ տխրության մեջ հեռվից հնչում է աշուղի նվագը։