Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/552

Այս էջը հաստատված է


3

Պարուչիկ Ամիրջանովը մեկնելու պատրաստ է։ Նրա կողքին հենց ինքը կապիտան Տեր-Պետրոսովն է, Տեր-Պետրոսյանը, որին նշանակել են հրամանատար երկրորդ ճակատի։

Խավարի միջից գալիս է քյոխվան։ Վիճակը լավ չէ։ Գյուղում վատ լուրեր են պտտվում, և ահա հեռանում է ինքը՝ պարուչիկ Ամիրջանովը, Պաշտոնավորի գոված «վլաստը»։

Քյոխվան անհանգստությունից ոտքերը փոխնիփոխ կանգնել է։

10 Պարուչիկը կապում է թուրը և սեղմում է կապիտանի ձեռքը.

- Հաջողություն ձեզ...

- Բա․․․- հազիվ է ասում քյոխվան, երբ Ամիրջանովն անցնում է նրա կողքով։

- Հրամանատարը կապիտանն է,- ընդհատում է նրան Ամիրջանովը։

Քյոխվան շշմած նայում է նրանց։

4

Համրիչի վրա քյոխվան գցում է իր շահն ու վնասը։ Տեսնելով, որ վնասը մեծ է, դեն է հրում համրիչը, վզից հանում է 20 տանուտերության նշանը, և ինքն իրեն ասում է․

- Ա՜խ, պրիստավի ռեժիմ, ո՞ւր ես․․․

Խավարում։

5


Ամիրջանովը դարպասից դուրս եկավ, ետևից թիկնախումբը հինգ ձիավոր։

Հրապարակում նստած գյուղացիները նայում են։

Նրա դիմաց դուրս եկավ Պաշտոնավորը։

- Վըիա՜,- Պաշտոնավորը լացակումած կանչում է,- գնացի՜ր,- ապա նայելով հրապարակում նստածներին, ձեռքերը 20 մեկնում է նրանց,- գնաց, է՜․․․

Ժողովուրդը լուռ է։ Մինասը մեջքը դարձնում է։