Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/555

Այս էջը հաստատված է

8

Ամառվա արև oր։

Զամբուղի ձորում մի թթենի ծառ։

151-րդ գնդի շտաբը։ Քարտեզը փռել են գետնին։ Կռացել են քարտեզի վրա գնդի հրամանատարը՝ Բունչուժնին, կոմիսարը՝ Ֆեդոսեևը, մի գումարտակի հրամանատար, շտաբի պետը և Մակիչը։

Հեռվից լսվում է հարմոնի նվագ։

Նվագի հնչյուններով շտաբը քննում է առաջիկա արշավանքի10 ծրագիրը։

Գնդի հրամանատար Բունչուժնին՝

- Այստեղ նրանք կռվի չեն բռնվի... Թիկունքը հեռու է

Մակիչը՝

- Կռիվ կլինի Յայջիի մոտ...

- Իսկ որտեղ է այդ...

- Որտեղ Տաթևն է, նրանց բերդը...- Մակիչը կռանում է քարտեզի վրա.- Ահա Յայջիի ձորը... Զանգեզուրի Դարդանելը․․․

Գլուխները խոնարհում են քարտեզի վրա։

20 Հարմոնի նվագը հզորանում է։

Երեք կարմիր բանակային ոտքերը հանել և նստել են գետի ափին։ Նրանք երգում են, չորրորդը՝ նվագում հարմոնի վրա։

Քեռի Միտրիչը՝ մորուքով մի կարմիր բանակային, նայում է դիմացը։ Նրա կողքին Լևոնն է։ Միտրիչը ցույց է տալիս դիմացի լեռը։

- Լևոն, այն կողմն ի՞նչ է...

- Դարձյալ լեռներ են․․․

- Իսկ նրանց այն կո՞ղմը

30 - Ձորեր են,- Լևոնը ծիծաղում է, իսկ Միտրիչը՝

- Դա՜ս... այ քեզ երկիր...

Խշշում է գետը։

Հարմոնը նվագում է ստեպի ուրախ երգ։

Քեռի Միտրիչը շրջվում է ետ. փոքրիկ փոսի մեջ «Ջաղացատերը» և «Արջը» կրակ են արել, սաջի վրա թխում են յուխա,