Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/556

Այս էջը հաստատված է


2-3 կարմիր բանակայիններ զարմացած և հետաքրքրությամբ նայում են։

Ձորում երկարում են ստվերները։

9

Զիլֆին նստել է դառների մոտ։

Մի տեղից մանր քարեր են նետում։ Տղան նայում է, ոչինչ չի նկատում, ապա հանկարծ նկատում է, որ թփերի միջից մեկը իրեն ձեռքով կանչում է։

Տղան գնաց.

10 - Քեռի՛,- Թփերի միջից դուրս է գալիս Պուղանը։

Զիլֆին զարմացած նայում է, կարծես հրաշք է տեսնում։

- Զիլֆի, ի՞նչ կա գյուղում...

- Հը՞...- և շշնջում է.- Աթա ապորը... սպանել են...

Եվ այլևս ոչինչ չի ասում։

Պուղանը շփում է աչքերը։

Ապա հանում է թռուցիկների մի կապ։

- Կտանես թաքուն կքցես տները...

- Հիմա տանե՞մ...

- Չէ, գիշերը...

20 Պուղանը թաքնվում է, որովհետև լսվում է խշշյուն։

Մի գոմեշ որոճալով բարձրանում է ձորից։

10

Կարագինը չորս ձիու գետից ջրում է։

151-րդ գունդը գետով անց է կացնում հրետանին։

Գնդի հրամանատարը Մակիչին ինչ-որ ուղղություն է ցույց տալիս։

Պուղանը տխուր է։ Կապում է փամփուշտակալը։

- Մակիչին մի ասա,- հրացանն առնում է Բախշին։

Հրետանին դժվարությամբ անցնում է գետը։

30 Փողը փչում է հավաք։