Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/56

Այս էջը հաստատված է


- Ահ, ինչպես չէ, շատ ուրախ եմ...

Ծերանին չկարողացավ բառերն իրար կապել։ Եվ մյուս միջանցքն անցնելով, ուր ճրագի աղոտ լույսը կար, Մարչը ձեռքը մեկնեց և թոթվեց Դրաստամատ Խաչատրյանի պառավ ձեռքը, որ 19-րդ դարու վերջին գրել էր Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հրաշագործությանդ պատմությունը, իսկ 20-րդ դարում՝ այդ նույն պատմության երկրորդ հատորը։ Եվ այդ հատորի հրատարակության հոգսն էր, որ բժիշկ Երանոսի դրրդմամբ Խաչատրյանին մուտքի մոտ սպասեցնել էր տվել մոտ 10 կես ժամ։

Սրահը գետնափոր քարայրի էր նման, և երբ Մարչը ներս մտավ, ներկա եղողների մեջ մի շշուկ անցավ։ Բժիշկ Երանոսը սարկավագի պես աչքերը խուփ, ծանոթ շարականը կարդաց.

- Խոյեցյան Սերովբ, մեր վաստակավոր պատմաբանը։ Անշու′շտ գիտեք։

- Հարկա՜վ, մի՞թե, շա՛տ ուրախ եմ...

- Ահա Կովկասի Հայոց կուլտուր֊կրթական ընկերության նախագահ Շահնազարյանը․․․

- Ա՞հ...

20 - Ինչպե՞ս եք, ինչպես եք հավանում մեր երկիրը».. - Գրիգոր Լեռնական, վեցերորդ կամավորական գնդի հրամանատար, Բասենի անպարտ հերոսը, այժմ Գրասիրաց ընկերության քարտուղար։

Լեռնականը Հովնաթան Մարչի ձեռքը սեղմեց զինվորականի կտրուկ շարժումով ըստ վաղեմի սովորության զինվորական պատիվ տալով նրան։

- Կհիշե՞ք ձեր բոլոր զինվորներին։

- Մեկ-մեկ։

- Անթանոսյան Հմայակին կհիշե՞ք։

30 - Վախկո′տ դեզերտիր։ Մի անգամ պիտի գնդակահարեի։

Լեռնական է ձեոքը գրպանը տարավ, թեև գրպանում կրակելիքը միայն լուցկու տուփն էր։ Սակայն նկատելով Հովնաթան Մարչի հանկարծակիի գալը, ժպտաց ու ավելացրեց.

- Բայց լավ եղավ, որ աչքիս չերևաց։ Հետո իմացա, որ հանցավորը ուրիշն էր...