Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/561

Այս էջը հաստատված է


Մինա զիզին՝ գրկին թոռը։ Սոնան վազում է.

- Նանի, մերոնք գալիս են,- պառավը դեռ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում։ Սոնան գրկում է երեխային։

Երեխայի ուրախ ճիչը։

16

Համազարկ խավարման մեջ։

Կրակում են առանձին կոմունարներ։ Կրակում են կարմիր բանակայիններ։

Երկրորդ ճակատի հրամանատար կապիտան Տեր-Պետրոսովը 10 համառությամբ դիմադրում է.

- Վաշտ, կրա՛կ։

Հենց այդ վայրկյանին կապիտանը ձեռնառումբի ծուխի մեջ կորչում է և ճոճվելով ընկնում։ Կոմունարները սլանում են։

Մակիչը թռավ ձորակի վրայով։

17

Վերջին ձիավորները փախչում են գյուղի փողոցներով։

Գնդի հրամանատարը՝ Բունչուժնին լեռան գագաթից նայում է առաջ։ Զանգեզուրի պանորամը։ Հեռադիտակը պահում է և ասում է Ֆեդոսեևին.

20 - Գեղեցիկ երկիր է։

Գյուղի փողոցներում կրակում են Մինասը և թաքստոցից դուրս եկած կոմունարները։

Մակիչը մոտեցավ գյուղին, նրա ետևից՝ Պուղանը, Լևոնը և մյուսները։

Քահանան, Պաշտոնավորը, քյոխվան և մի խումբ գյուղացիներ դուրս են եկել աղ ու հացով։

Մակիչի ձին խրտնում է աղ ու հաց բերողներից։ Բազմությունը ճեղքվում է, և նրանք անցնում են։

Քահանան, Պաշտոնավորը, քյոխվան ահաբեկվել են։

30 Մակիչը դառնում է Պուղանին.

- Մնա, գյուղը կարգի բեր...

Մոտ են վազում Մինասը, մյուս կոմունարները։