Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/563

Այս էջը հաստատված է

- Մենք եկել ենք ողջունելու Կարմիր բանակի մուտքը և...- այդ ժամանակ «կիսաինտելիգենտի» ընկերը գրպանից հանում է մի վառոց մաուզերի ձևի: Վառում է ծխախոտը։ Պուղանի աչքն ընկնում է այդ իրին և առնում է, «կրակում» է, զբաղվում է, ինչպես երեխա։ «Կիսաինտելիգենտը» կոխում է ընկերոջ ոտքը, այսինքն թե՝ վառոցը իզուր հանեցիր։

Պուղանը կարծես զգում է այդ և հեգնանքով հետ է տալիս իրը, իբրև երեխա, որին ձանձրացրեց խաղալիքը։

«Կիսաինտելիգենտը» շարունակում է.

10 - Նաև մեզ զբաղեցնում է Ադրբեջանի հետ վիճելի...

- Հալալ ախպոր նման,- ընդհատում է Պուղանը:

«Կիսաինտելիգենտիդ» ընկերը նկատում է սենյակում քնած կարմիր բանակայիններին, որոնցից մեկը գլուխը բարձրացնում, քունը գլխին նայում է նրա օտարոտի արտաքինին և շուռ է գալիս մյուս կողքին։ Նա սեղմում է ընկերոջ ոտքը և ցույց է տալիս կարմիր բանակայինների կողմը:

- Այո՛, բայց փոխհարաբերությունների ստրուկտուրան,- հատկապես վերջին բառն ընդգծում է «կիսաինտելիգենտը»։

- Սաղ աշխարհը պիտի սովետական լինի...

20 - Մենք չենք առարկում... բայց օրինակ... հետաքրքիր է... ի՞նչ է ֆեդերացիայի...

Պուղանը շփում է ճակատը։ Ճգնում է պատասխանել, բայց, զգալով, որ «տիպը» նրան «կապ քցեց», հանկարծ ոտքի է կանգնում:

- Խաչի,- ներս է մտնում դռան պահակը:

- Էս կոնտրներին տար լցրու գոմը...

Խաչին առանց այդ էլ դժգոհ էր այդ «ուսումով» մարդկանցից: Տանում է: Պուղանը նրանց ետևից ասում է.

- Ես գլուխ չունեմ ձեզ հետ դնեմ...

30 Ապա կոճկում է շապիկը, մռմռում է նույն երգը: Բայց ինչ-որ մտազբաղ է, անգոհ է: Հանկարծ զարթեցնում է շոկի հրամանատարին: Վերջինս վեր է թռնում:

- Սլուշ, Վասյա,- ասում է Պուղանը,- շտո տակոյ ֆեդերացիա...