Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/569

Այս էջը հաստատված է

Լեռներով բարձրանում են պարտիզանները և որքան հեռանում, այնքան խլանում է հաղթական մարշը։ Ահա նրանց միացած երկու երիտասարդ, երեք ձիավոր, միայն մի ալեհեր ծերունի։

Հետզհետե խավարում է։

6

Փոքր ձորակ։

Զիլֆին, Պուղանը և երկու ռուս կարմիր բանակային։ Նրանք բոլորը կանգնել են մի լանջի առաջ, որտեղ միայն խրված է մի 10 կոտրած «պենձիկ» և ուրիշ ոչինչ ոչ դուռ, ոչ լուսամուտ, ոչ պատ, այլ լեռնալանջ է, հողի մեջ, գետնից կես մետր բարձր կոտրած «պենձիկը» Զիլֆին դեն է շպրտում, ապա հողը ձեռքով հետ է տալիս, չոր խոտ է հանում, մի ամբողջ խուրձ, ապա երկրորդ խուրձը, երրորդը և հետզհետե խորանում է մուտքը։

Ռուս կարմիր բանակայինները զարմացած նայում են։

Երեք քայլի վրա արձանացել է Պաշտոնավորը։ Նրան դեռ չեն նկատել, որովհետև մյուսներն զբաղված են գործով։ Զիլֆին կարծես գետնի խորքն է մտնում, այնտեղ մի դռնակ է բացվում, ապա երևում է Զիլֆին, նրա ետևից ոչխարները՝ մեկ, երկու, 20 երեք, տաս, քսան, հիսուն, կարծես գետնի ընդերքը ժայթքում է ոչխարներ, որոնք փակ քարանձավից վազում են դեպի արևը, դեպի թարմ օդը։

Պուղանը նկատեց Պաշտոնավորին։ Ոչխարը նրանն էր․ այդ նա էր նրանց թաքցրել գոմում բռնագրավման ահից։

Զիլֆին ոչխարների առաջը պահում է։

- Զիլֆի, երեքից մեկը ջոկի...

Տղան ջոկում է։ Նրան օգնում են ռուս կարմիր բանակայինները։

Պուղանը մոտենում է Պաշտոնավորին.

30 - Դու դիկտատուրի կողմից գաղափար ունե՞ս...

Պաշտոնավորի վախեցած դեմքը։

Պուղանը շարունակում է․

- Քո հոժար կամքով զորքի համար երեքից մեկը տալի՞ս ես, թե՞ չէ․․․