Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/570

Այս էջը հաստատված է

Պաշտոնավորը ահից խեղճացել է։

- Ինչ եմ ասում...

Կարմիր բանակայինները քշում են Զիլֆու ջոկած ոչխարները։ Նրանց ետևից գնում են՝ Պուղանը և Զիլֆին։ Տղան հարցնում է.

- Քեռի, էդ դիկտատուրը հի՞նչ ա․․․

- Դիկտատուրը նա է, որ դրա նմանների կաշին մաշկես... Նրանց ետևից դեռ արձանացած, բայց դժգոհ նայում է Պաշտոնավորը։ Մոտենում է քահանան։ Վերջինս հարցնում է.

10 - Բա ասում էիր, ռուսը գա լա՞վ կլինի.․․

- Էս իմ տեսած ռուսը չի,- ափսոսանքով և կարոտով ասում է Պաշտոնավորը։

Խավարում։

7

Տաթևի վանահոր կամարակապ խուցը։

Նստել են Գեդեոն վարժապետը և «սպարապետը»։ Սենյակում կիսաստվեր է, ցուրտ է և մռայլ։ Գեդեոն վարժապետը, կարծես, ինքն իրեն խոսում է․

- Կար Ժամանակ, երբ մենք մահից չէինք վախենում...

20 Այժմ նրանք․․․ Դուք չե՞ք մրսում,- փակում է պատուհանը, ապա նայում է «սպարապետին», որը ինչ-որ թղթեր է քրքրում, այրում է մոմի վրա և մի մասը դարսում է առանձին։ «Սպարապետը» չի լսում նրա հարցը և քթի մեջ դնդնում է մի երգ։

Նա երկար նայում է մի թղթի։

- Մայոր Նիբբոնի վերջին նամակը․․․ Գուցե պատմության համար,- և դառն ժպիտով նայում է Գեդեոն վարժապետին։

- Իսկ ինչ կլինի պատմության դատաստանը․․․

- Պատմությունը գրում են արյունով․․․

30 Գեդեոն վարժապետը նայում է մի կետի։ Հետզհետե փոխվում է նրա դեմքի արտահայտությունը։

Միջանցքում՝ ոտնաձայներ։ Մտնում են գնդապետ Կուռոն, նրա ետևից պարուչիկ Ամիրջանովը։

- Ամեն ինչ պատրաստ է,- ասում է գնդապետը և «սպարապետին» է մեկնում մի թուղթ։