Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/571

Այս էջը հաստատված է

Գեդեոն վարժապետը ցնցվում է։

«Սպարապետը» թաթախում է գրիչը և մեկնելով Գեդեոն վարժապետին՝

- Նախ ստորագրում է ազգային խորհրդի նախագահը․․․

Գեդեոն վարժապետը ստորագրում է բանտարկված կոմունարների մահավճիռը։

Սրբում է սառը քրտինքը։

- Պատմությունը գրում են արյունով․․․- և «սպարապետը» ստորագրում է։

10 - Եվ ինչպե՞ս նրանք չեն վախենում մահից,- դեռ ինքն իրեն խոսում է Գեդեոնը։

Գնդապետը թուղթը պահում է մոմի վրա,- ապա թուղթը հանձնում է պարուչիկին, վերջինս գնում է։

8

Երեկո է։

Մի կոմունար լսում է խշշոց։ Նա կանչում է․

- Ո՞վ ես․․․- մի ձայն՝

- Ես եմ․․.

Դուրս է գալիս Մակիչը, նրա հետ Լևոնը։

20 - Ոչի՞նչ չկա,- հարցնում է Մակիչը։

- Ոչինչ չկա,- Մակիչը նայում է պահակի հրացանի փակաղակը, դիտողություն է անում, որ գնդակը փողի մեջ չէ։ Շարունակում են ճանապարհը։

Լսվում է մի մեղմ բայաթի։ Հետզհետե երևում է ուրիշ դիրքապահ։ Նա հրացանը մի կողմի է դրել և նորոգում է տրեխը։

Մակիչը ետևից ուզում է վերցնի նրա հրացանը։ Դիրքապահը վեր թռավ։

- Անունդ ի՞նչ է,- հարցնում է Մակիչը։

Դիրքապահը ցույց է տալիս պատռած տրեխը, բոբիկ ոտքը։ 30 Եվ ասում է․

- Որ մեր գյուղը մտնենք, կասեն կոմունարը բոբիկ է․․․ Դրա համար էլ․․․

Մակիչը ժպտում է։ Հարցնում է՝

- Բան-ման չերևա՞ց․․.