- Մենակ մի քարայծ երևաց...
Հեռանում են։
Մակիչը նայում է ձորին, երկնքին։ Լևոնը հարցնում է՝
- Շա՞տ պիտի սպասենք...
- Թնդանոթները հասնեն.․․
Խավարում։
9
Քարափի գլխին շարվել են կոմունարները․ նստած են, պառկած են, թիկնել են քարին, ընկերոջ թիկունքին։
10 Երգում են Զանգեզուրի պարտիզանների երգը։
Մակիչը մոտենում է։
Նրանք լռում են։ Նրանց մեջ նստած է Պուղանը։
- Ինչո՞ւ լռեցիք,- հարցնում է Մակիչը,- Պուղան․․․
Գրկվում են։
- Ի՞նչ կա, չկա․․․
- Էնպես մի դիկտատուր եմ քցել, որ.․․
Կոմունարները ծիծաղում են։
- Կռիվը վերջանա...- ասում է Մակիչը,- գնալու եմ սովորեմ․․․
20 -Հի՞նչ ես սովորելու,- հարցնում է «Ջաղացատերը»։
- Ինջիներություն։
- Ես էլ կգնամ իմ ջաղացը.․․
Ծիծաղում են։ Մակիչը կոմունարներին՝
- Մի լավ երգենք մեր ձորերում․․.
Երգում են պարտիզանների երգը։ Երգը հետզհետե զորանում է, երբեմն միայն երգի արձագանքն է լսվում, երբեմն ձորերում որոտում է։
Մակիչը նայում է ձորի մյուս ափին, հեռու, որտեղ արևմուտքի ամպերը դեռ կարմիր են։
30 - Լսո՞ւմ են մերոնք․․․- և ցույց է տալիս ձորի այն ափը, Տաթևի քարափները։
Հետզհետե երգը խլանում է, և նրա հետ իջնում է խավարը։