Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/575

Այս էջը հաստատված է

փակել բերանը։ Այդ ակնթարթում Գարեգինը ոստյուն է անում. դուրս է պրծնում նրանց ձեռքերից և գրկելով պարուչիկ Ամիրջանովին, ընկնում է անդունդը։

Իրարանցում։

Գնդապետը փակեց պատուհանը։

- Պարուչիկը,- և դուրս գնաց։

Գեդեոն վարժապետը կիսով չափ բարձրացել և այդպես սառել է։

Քարափի գլխից ներքև են նայում գնդապետը և մաուզերիստները։ 10 Լռություն, մեռելային լռություն։ Ջրվեժի նույն շառաչը։ Գնդապետը դաժան ձայնով՝

- Մնացածներին կապած բերեք,- և ինքն է կանգնում պարուչիկ Ամիրջանովի տեղը։

Խավարում։

ՅՈԹԵՐՈՐԴ ՄԱՍ

1

Մաղում է բարակ անձրև։

84-րդ բրիգադի հրետանին դանդաղ և դժվարությամբ շարժվում է սարահարթի փափուկ հողերի վրայով։ Մի վիթխարի 20 թնդանոթ կանգ է առել, անիվները խրվել են ցեխի մեջ։ Հրում են կարմիր բանակայինները, հրում են տեղացի պարտիզանները։

Թնդանոթը հանեցին։

Ուղեկցող զինվորները գնում են։ Կոմունարներից մեկը, որ նույնպես օգնում էր, երբ թնդանոթը շարժվում է, նրան չի ուղեկցում, այլ նստում է քարերի վրա։

Նա տխուր է։ Նայում է թնդանոթի ետևից։

Նրա ընկերը մոտենում է։

- Հը՞,- և նայում է հարցական։ 30 - Էն անդերն էլ էնպես գոռում է որ...- և ցույց է տալիս հեռացող թնդանոթը։

- Է, ի՞նչ...

- Ախր, երեխեքը սրտաճաք կլինեն...