Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/578

Այս էջը հաստատված է


այլ խաղաղ լուսաբացն է, այն ժամը, երբ մութի մեջ աղոտ ուրվագծվում են լեռները, լսվում է միայն ջրի խուլ ձայնը, խոտերը խշշում են, և ինչ-որ անհայտ հեռվից մի թռչուն անհանգիստ կանչում է բնի մեջ։

5

Վանքի դարպասները բացվում են։

Լուռ, առանց աղմուկի դուրս են գալիս ձիավորները։ Ձիերը չեն դոփում, թրերը չեն աղմկում, երբեմն միայն մի ձի փռռացնում է ռունգերով, և տերը զայրացած քաշում է նրա 10 սանձը։

Դարպասներից դուրս են գալիս ձիավորները և իսկույն կորչում։ Նրանք սպիտակ զգեստով են, ոմանք ձեռքի գնդացիր ունեն, և այդ ամենը կիսաիրական տեսիլք է, կարծես արշավում են ուրվականներ։

Այդ «պատանեկրաց» արշավանքն է։

Գնդապետ Կուռոն նայում է քարափի գլխից։

Ձորը լիքը «չանգ» է... Սպիտակ չանգը սողում է ձորով, լեռներով, և չի երևում ոչ գետը, ոչ դիմացի լեռները։

Ձիավորները դարպասից դուրս են գալիս և կորչում սպիտակ 20 չանգի մեջ։

6

Կոմունարների բանակատեղին մի բլուր է․ որից ձախ Որոտանի ձորն է, աջ լեռնաշղթայի և բլուրի արանքում,- կանաչ ձորակ։ ճանապարհը կիսամթնում սպիտակին է անում՝ բարձրանալով այդ ձորակից։

Բլուրից հեռ ու այն քարափը, որտեղ Մակիչը հանդիպեց դիրքապահին։

Նույն տեղը երկու դիրքապահներ են։ Ցուրտ է, հենվել են քարին, պաշտպանվելով լուսադեմի ցրտից։

30 Կամուրջը չանգի մեջ։ Սպիտակ ձիավորներն անցնում են կամուրջով։ Կուռոն անցել է կամուրջը և ձին պահած դիտում է ձիավորների անցնելը։ Ձեռքով նշան է անում, որ արագացնեն