Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/579

Այս էջը հաստատված է

երթը։ Երեք ձիավոր մտնում են գետը, բայց և իսկույն ետ են դառնում, որովհետև վտանգավոր է գետով անցնելը։

Դիրքապահ կոմունարներից մեկը նկատում է չանգը, որի առաջին քուլաները երևացին գետի վրա՝ ձորում, լանջի վրա և նույնիսկ լեռան գագաթին։

Չանգը գալիս է՝ սև, սպիտակ շերտերով, ինչպես ծանր ծուխ, ինչպես շարժվող պարիսպ։

- Արա, չանգը... պահ...

- Ձյուն պիտի գա,- ասում է երկրորդ կոմունարը՝ տեղն 10 ավելի տաքացնելով։

Չանգի մեջ ձիավորները դադար առան։

Մի մասը դեռևս անցնում է կամրջով։

Գնդապետը մի խմբապետի նշանով հասկացնում է, որ առաջ անցնի։

Խմբապետն առանձնանում է՝ նրա հետ 8-10 ձիավոր։

Գնդապետը ձիավորներից մեկին, որի ձին սև է և նշմարվում է ամպի մեջ, հետ է կանչում, և նրան փոխարինում է սպիտակ ձիավորով։

Ձիավորների հետախույզ տասնյակն առաջ անցավ...

Նրանք դուրս եկան չանգից։

20 Արդեն պարզ նշմարելի են։ Բայց իրենք ևս զգացին այդ և հետ դարձան։

Չանգը սողում է, երբեմն ձորի քամու հետ ամպն ավելի արագ է շարժվում, և ամպի առաջին ալիքների հետ անաղմուկ գալիս են սպիտակ ձիավորները։

7

Չորս կարմիր բանակայիններ նայում են չանգին։

– Вот черт...– ասում է մեկը։

— А красиво,– հիանում է երկրորդը, և նրանք շարունակում 30 են առաջ քայլել։

8

Չանգի մեջ արշավող ձիերի հետքից քար է գլորվում ձորը։ Դիրքապահ կոմունարները զգաստանում են։