Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/58

Այս էջը հաստատված է

- Այո′, հնչեցուց շեփորը և ոտքի ելավ ցեղը, նվաճելու իր հայրենի անդաստանը, ուր խուժադուժ...

Բժիշկ Երանոսը փողոցում այնքան արագ էր վազում, ասես մահամերձ հիվանդ ուներ, որի վայրկյանները հաշված են։ Նրա հետևից, բայց փողոցի մյուս մայթով, ոտները քարշ էր տալիս Դրաստամատ Խաչատրյանը, երկրորդ անտիպ հատորի հեղինակը։ Իսկ Հովնաթան Մարչը մռնչում էր, թափահարում գլուխը, գլխի հետ էլ մազերը.

- Դարերը կանցնին որպես տարիներ, տարիները կթվան 10 ժամեր, Ժամերը վայրկյանի արագությամբ կսլանան, և հավիտենական երջանկությունը իր թևերը կփռի այս երկրի վրա...

Գրիգոր Լեռնականի հազը սաստկացավ։ Դահլիճում Խոյեցյան Սերովբը չէր երևում։ Շահնազարյանը (Կովկասի կուլտուր֊կրթական) հայացքն իզուր էր ման ածում նոսրացած շարքերում, փոխնախագահ Ալլահվերդյանին գտնելու և իր տեղը նրան զիջելու համար։ Փոխնախագահը տուն էր հասել ուրիշ փողոցով և հասնելուց գլխին թաց շոր էր դրել։

- Ի՞նչ է Նոր Եթովպիան, սիրելի հայրենակիցներ, եթե ոչ ցեղի տառապած հոգու համար սպեղանի, փրկության կղզի 20 , գլխովին ոչնչանալու վտանգի դեմ։ Սրբազան մի անոթ, ուր պիտի պահ տանք մեր ինքնությունը, թաքստոց և ամուր պատըսպարան, եթովպական, փղշտական ցեղերի բեկորները փլուզումե զերծ պահելու։ Այս պահին...

Գրիգոր Լեռնականը հազաց, սկսեց շրթունքները կրծոտել։ Դահլիճի կիսամութում ոչ մի գլուխ չէր երևում, իսկ Հովնաթան Մարչը խոսում էր, բառերի հետ թուքի կաթիլները թռչում էին նրա բերանից և աշխարհին ավետում նոր, չլսված պատգամներ։

7

30 Կառքը ճանապարհով գլորվում էր եզան սայլի դանդաղությամբ, որովհետև ոչ միայն ճանապարհն էր վատ և կառքի ռեսորները խախուտ, մի քանի տեղից երկաթե լարերով կապկըպված, ոչ միայն ձիերն էին լղար, աչքերը ճպռոտ, պոչի մազերը