Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/580

Այս էջը հաստատված է

Ձիավորները կանգնել՝ լսում են քարի աղմուկը։

Կոմունար դիրքապահը ձայն է տալիս.

- Ո՞վ ես...

Չանգի միջից պատասխանում են՝

- Մենք ենք...

- Դուք ո՞վ եք․․․

- Հայ ենք։

- Ստի հե՞րը, թե դուք հայ եք․․․– և կրակում է։

Կրակում է նրա ընկերը։

10 Ձիավորները չեն պատասխանում, այլ առաջանում են։ Խմբապետը ձիուց իջնում է, ձիուց իջնում են ուրիշ երեք հոգի։ Նրանք սողում են և անակնկալ թիկունքից դաշույններով թրատում են նրանց։

Չանգի մեջ լսվում է հուսահատ ճիչ։

Ամպը ծածկում է ամեն ինչ։ Ձիավորները ամպի մեջ ձի են նստում։

9

- Մակիչ, չանգը,- բղավում է Պուղանը։ Մակիչը վեր է թռնում։

20 Ամպը մոտ է։ Ամպի միջից լսվում է նոր կրակոց։ Մի դիրքապահ դուրս է վազում ամպի միջից, բղավելով

- Գալիս են...

Մակիչն արձագանքում է։

- Ձորը պահեք․․․

Բարձրանում են բլուրները։

Կոմունարներից մեկը վազում է դեպի գնդի շտաբը։

10

Սպիտակ խմբապետի և Կուռոյի դեմքերը։

Սպիտակ ձիավորները փորձում են անցնել ձորակով։ Բլուրի 30 գագաթից Կարագինը բաց է անում գնդացիրը։ Ձիավորների առաջապահը հետ է նահանջում։

Բլուրի գագաթին մի խումբ կոմունարներ։ Մակիչը դիրք է մտել քարի ետև։ Նշան է անում՝ գնդացիրը լռում է։