Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/581

Այս էջը հաստատված է


Սպասում են։

Քամին հանկարծ ճեղքում է ամպը...

Լեռնալանջով արշավում են սպիտակ ձիավորները։

Ամպը նորից է ծածկում ամեն ինչ։

Դեպի բլուրն է տեղում գնդակների տարափը։

Սպիտակները սողում են։ Երևում են դեմքեր, մեկը արդեն դեն է նետել սպիտակ փաթթոցը և դաշույնը բերանով բռնած, չորեքթաթ սողում է։

Մի կոմունար դարան է մտել. կրակեց նրա ճակատին, դաշույնով 10 թշնամին գլորվեց։

- Պինդ կացեք...

11

Չանգը հետզհետե անցնում է։

Այն ձիավորները, որոնք լեռնալանջով անցան, ճեղքել են կոմունարների և 151-րդ գնդի ճակատը։ Նրանց մի մասը կռվում է գրավելու բլուրը, որտեղ կոմունարներն են, իսկ մյուս մասը հետ է սեղմել 151-րդ գնդին։

Մակիչը դիմադրում է։

Սպիտակներից մեկը հանդգնությամբ մոտեցավ և այն քարափի վրա, որտեղ թաքնված էր Կարագինը, ձեռնառումբ նետեց։

20 Գնդացիրը լռեց։ Փոշի է, ամպ է։ Մակիչը իրեն նետում է դեպի այն կողմը։

Փոշու միջից գնդացիրը նորից է բացվում։ Կարագինի ճակատը արյունել է, բայց շարունակում է կրակել դեպի ձորը, դեպի ձորով համառությամբ եկող ձիավորները։

Ահա նրանք բարձրանում են բլուրով։

Լևոնն իրեն նետեց առաջ՝ կրակում է։

Լևոնն է, Մակիչը, Պուղանը...

Կրակելով բարձրանում են դեպի բլուրի գագաթը։

30 Նրանց նկատեցին։ Նրանց վրա տեղում է գնդակների տարափ։

Լևոնն ընկավ։ Մակիչը շալակում է Լևոնին, մինչև անգամ երկու քայլ հետ է դառնում, վերցնում է Լևոնի հրացանը։

Մոտենում են նոր կոմունարներ...