Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/582

Այս էջը հաստատված է


Չանգը հետզհետե բացվում է։

- Կրակ,- որոտում է դեղի հրամանատար Բունչուժնու ձայնը։

Պայթում է առաջին արկը։

Լսվում է մի ահարկու շառաչ։

Կոմունարները գրոհում են։

Խմբապետներից մեկը դարան է մտել։ Մակիչն իջնում է բլուրից, իջնում են կոմունարները, ինչպես պղտոր հեղեղ։

Դարան մտած խմբապետը կրակեց։

10 Մակիչն ընկավ, և ընկնելով ձեռքով նշան է անում հարձակման։

Գրոհում են.

- Մակիչ,- կանչում է Պուղանը։

Մակիչն ուզում է վեր կենալ, թևերը շարժում է այնպես, կարծես թևերը կապկպած են պարանով, և ճիգ է անում կտրատի մահվան կապերը։

Մակիչը մեռնում է։

Երկրորդ անգամ որոտում է 84-րդ բրիգադի հրետանին։ Փշրվում է կամուրջը՝ այն ժամանակ, երբ սպիտակ ձիավորների 20 մի խումբ փախչում էր կամրջով։

Այլևս չանգ չկա։

Գետի այս ափին են մնացել գնդապետ Կուռոն, նրա օգնականները։ Կուռոն հետ է նայում։

Լեռներից դեպի ձորն են իջնում կոմունարները։ Իջնում են կարմիր բանակայինները։

Մի խմբապետ մտավ գետը։ Ձին և ձիավորը սուզվեցին ջրի մեջ։

12

Լուսաբաց է։

30 Տաթևում պատրաստվում են փախչելու։ Փախչում են։

Ձիեր, ձիավորներ, մինչև անգամ մինիստրներ։

Իսկ վանքի ներսը կատարվում է ահավոր ավերածություն։

Վանքը կողոպտում են։ Մի մաուզերիստ փշրում է ոսկե ջահը, մեկը շուրջառները լցնում է խուրջինի մեջ, երրորդը թրի հարվածով ճեղքում է վարագույրը, ապա վազում է դեպի ձին։