Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/583

Այս էջը հաստատված է

Դռան մոտ, ձեռքերը սյունին հենած, սարսափահար կանգնել է ծերունի վանահայրը։ Կարծես «բարբարոս անօրեններ» են, որոնք կողոպտում են վանքի հարստությունը։

- Իմ ձին, իմ ձին,- Գեդեոն վարդապետն իրեն կորցրել է։ Նստում է մի նիհար ձի, նստում է վարժապետի նման, և նստելու ժամանակ վայր են ընկնում ակնոցները, մի ձիու սմբակ փշրում է նրա ակնոցները, և ժամանակ չկա ոչինչ ասելու, որովհետև ահա նորից ահռելի աղմուկով որոտաց թնդանոթը՝ մոտիկ, բոլորովին մոտիկ, այնպես որ որոտից դողդողացին 10 վանքի ջահերը։

13

Կուռոն դիմադրում է։

Այլևս անմիտ է դիմադրելը, բայց և անհնար է գետով անցնելը։ Մեկն իջնում է ձիուց՝ իրեն գցում գետը, ջրապտույտը կլանում է նրան։

Կուռոն տատանվում է։

Այդ վայրկյանին Պուղանը գնդակի նման առաջ է վազում առանց ահի, առանց երկյուղի, հանում է ատրճանակը։ Կրակում է։

Գնդապետ Կուռոն կախվեց ձիուց։ Ձին ընկավ գետը։ Ձին 20 ու ձիավորը կուլ գնացին գետին։

Տաթևի դարպասներից դուրս եկավ «սպարապետը»։ Փախչում է։

Դեպի կամուրջն են վազում կոմունարները։

Նրանցից մի քանիսը գերանների վրայով անցնում են մյուս ափը։

151-րդ գնդի հրամանատար Բnւնչnւժնին հեռադիտակով նայում է Տաթևի վանքին և քարափներին։

Վերջին արկը պայթում է քարափների վրա, հենց պարսպի ներքևը։

30 Խավարում։