Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/585

Այս էջը հաստատված է

Լեռնային կիրճով Զանգեզուր է մտնում հայկական 4-րդ հրացանաձիգ գունդը։ Գալիս են փողերի նվագով, ծնծղաներով։

Գյուղացու ահը դառնում է զարմանք, զարմանքը ուրախություն, և նա ձեռքերը լայն պարզած, կանգնել է ճանապարհի եզրին։ Գունդն անցնում է։ Անցնում է սայլաշարքը։ Բանակայիններից մեկը հարցնում է գյուղացուն։

- Եզներդ ո՞ւր են․․․

- Տարան․․․

Բանակայինը նրա սայլը կապում է զինվորական 10 սայլակից։

Լսվում է նույն երգը։ Զանգեզուրի պարտիզանների երգը։ Բացվում է այն դաշտը, որտեղ Չետանց Վանեսը վար էր անում։ Գութանը, որ խափան մնացել էր, ահա լծում են։

Նույն մարդիկն են, նույն եզները։

Գութանը խրված մնացել է հողի մեջ։ Հնչում է նույն երգը։ Զանգեզուրի պարտիզանների երգը։

Արշավում էին Զանգեզուրի պարտիզանները...

Քարահունջի թունելը․ թունելի միջից դուրս են գալիս պարտիզանները՝ երգով, նվագով... Քայլում են հնչեցնելով հաղթության 20 երգը։

Չետանց Վանես ապերը ձեռքը դրել է ճակատին։ Գութանն արդեն լծել են, բայց գութանավարը նայում է կոմունարների զորամասին։ Այնտեղից նկատեցին։ Պուղանը կանչում է՝

– Եհե՜-հե՜յ․․․– և ձեռքով է անում։

Ձորերը զրնգում են նրա կանչից։ Վանես ապերը ժպտում է գոհ և ուրախ, ապա բռնում է մաճը։

Պարտիզանները հեռանում են, հեռանում է նրանց երգը և հանկարծ թնդում է հորովելը, և ձորերը, լեռները ուրախ 30 արձագանքում են աշխատանքի երգին․․․

Վերջ