Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/586

Այս էջը հաստատված է

ԱՅԼ ԽՄԲԱԳՐՈՒՄ

ԶԱՆԳԵԶՈՒՐ

(Մակիչ)

Համառոտ լիբրետտո նախերգանքով
և յոթ մասով։

ՆԱԽԵՐԳԱՆՔ

1919 թվի ձմեռը։ Բուք է, Զանգեզուրում ձյունամրրիկ է։

Խնջույք է Գորիսում։ «Սպարապետը», կապիտան Կուռոն, սպաներ, դաշնակ գործիչներ՝ խմում, զվարճանում են, ինչպես 10 նրանք էին զվարճանում՝ վայրագ աղմուկով։ Այդտեղ է ասում սպարապետը իր հայտնի խոսքը բոլշևիկների մասին՝ «Թող գան, թող շուտ գան,շատ գան․․․»։ Բրիտանական միսիայի մայոր Նիբբոնը հավաստիացնում է, որ Զանգեզուրը պատկանում է Հայաստանին (նույն միսիայի մի այլ մայոր նույն բառերով հավաստիացրել էր, որ Զանգեզուրը պատկանում է Ադրբեջանին)։

Խնջույքին ներկա է Սմբատ Խոջաբաղունցը, քաղաքի պարետը և բանտի պետը կամ, ինչպես ինքն էր ասում՝ Սմբատ կոմենդանտ Զանգեզուրսկի։ Մայորի խոսքի ազդեցության 20 տակ (իսկ մայորը «սպարապետին» առանձնապես ակնարկել էր, որ բոլշևիկները իրական վտանգ են Հայաստանի անկախության համար),-նաև «սպարապետի» բաժակաճառից ոգևորված (նաև խայթված ինքնասիրությունից, որ Սուսաննան՝ խնջույքի ժամանակ լինում է պարուչիկ Ամիրջանովի հետ),- Սմբատը հարբած, կատաղած իրեն դուրս է քշում փողոց։