Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/587

Այս էջը հաստատված է

Գնում է ձյունամրրիկի միջով։ Նրա ետևից մի մարդ, նրանից թաքնվելով Սմբատին ասում է «դահիճ»։ Զանգեզուրի պարետը, որ և բանտի պետն է, ցուրտ սառնամանիքին մտնում է բանտը։ Նա որոշել է դատաստան անել բանտարկված բոլշևիկների գլխին՝ վայրենի ակտ, որ հատուկ էր խմբապետին։

Եվ սկսվում է ակտը, զարհուրելի տեսարանը։

Բոլշևիկները կամերայում դիմադրում են (նրանց դռանը պահակ կանգնած զինվորն իմաց է տալիս Սմբատի մտադրության մասին)։ Սմբատը հարձակվում է։ Սմբատի կատաղությունը հետզհետե հասնում է ահռելի 10 չափերի, մինչ այն աստիճան, որ թվում է, թե խելագարվել է։

Դռան արանքից Սմբատը կրակում է և սպանում մի երիտասարդ բոլշևիկի։

Նույն ձյունամրրիկն է։ Լուսացել է։ «Ազատ Սյունիքի» դիվանն է։ Կուռոն է, պարուշիկ Ամիրջանովը։ Սմբատը և ուրիշները։ Ներս է մտնում մի ծերունի՝ Աթա ապերը, բարձրահասակ մի զանգեզուրցի։ Նա եկել է գիշերը բանտում սպանված որդու դիակը տանի, նա և միամիտ է, և անհողդողդ, և բաց խոսող,— միևնույն ժամանակ դաշնակները նրա համար 20 «օրենքը» են, այսինքն կառավարություն են, որի հանդեպ նա ունի ակամա հարգանք։ Ի զարմանս ծերունու, «օրենքը» որդու դիակը չի տալիս։ Ծերունին համառում է և վերջն ասում է.

— Էդ ինչ օրենք է, որ մի դիակից վախենում է...

Այդ հանդուգն խոսքի համար Սմբատը նրան «պատասխանում է» ապտակով։ Ծերունին դարձյալ անհողդողդ վերջացնում է խոսքը։

— Նա իմ փոքր որդին էր․․․ Ես ուրիշ որդիներ էլ ունեմ։ Ինձ այսպես պատասխանեցիք, հապա նրանց ի՞նչ պիտի պատասխանեք։ 30 Նրանց էլ սպանեցիք, բա ժողովրդին ի՞նչ պիտի պատասխանեք․․․

Ա. ՄԱՍ

Բացվում է գարունը, 1920 թ․ գարունը։

Զանգեզուրն է՝ իր չքնաղ ձորերով, բարձր լեռներով։ Զանգեզուրի պեյզաժը՝ խորունկ ձորից մինչև լեռան կատարը, որտեղ դեռևս ձյուն կա։