Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/589

Այս էջը հաստատված է

կեղծ հայտարարելով, թե ուզում էր փորձել նրանց ընկերասիրությունը։

Զինվորները գնում են դիրքերը։ Նրանք իրենց հետ տանում են Մակիչին։

Գնում են՝ բայց Ամիրջանովը մտքում որոշել է դիրքերում Մակիչի գլուխն ուտել. այնտեղ ո՞ւր նա պիտի փախչի,- առաջները մուսավաթն է, թուրքերը,- ետևն իրենք դաշնակները։ Ո՞ւր պիտի փախչի Մակիչր, միայն հարկավոր է նրան գյուղից հանել...

10 Մակիչն էլ գիտի այդ, բայց նա հանկարծակիի եկավ։ Բանն այն է, որ վարատեղից նա ևս կփախչեր, ինչպես դաշնակների ձեռքից փախավ Մարգարը,- բայց նախ զորահավաքի և բանտարկության լուրը նա ստացավ հենց այն ժամանակ, երբ Կուռոյի ձիավորները նրան արդեն նկատել էին (Մակիչի քույրը՝ Սոնան չէր կարողացել ավելի արագ հասնել վար անողներին), և ապա Մակիչը գյուղական այն երիտասարդներից է, որոնք փախուստն առհասարակ համարում էին իրենց «նամուսին անընդունակ»։

Եվ շատ տխուր զինվորները բարձրանում էին լեռն ի վեր, 20 ապա կորչում են սպիտակ մշուշի մեջ...

Բ. ՄԱՍ

Զինվորները գյուղից հանելուց հետո, չէր վերջանում Զանգեզուրի գյուղի տուրքը դաշնակ-մուսավաթի պատերազմին։

Հավաքում են հաց և մսացու՝ զորքի համար։

Եվ ինչպես զորահավաքի ժամանակ էր՝ ֆրոնտ քշում էին չարքաշ ընտանիքների զավակներին, իսկ «ուժ ունեցողներից» որդիները մնում էին շտաբում, գյուղի հիմնարկներում և վերջապես պահակային ծառայության մեջ,- այնպես էլ հաց և մսացու հավաքելիս հավասար «թավշի» էին անում՝ տունը 30 երկու փութ հաց և մի մսացու։ Տուն կար, որ տալիս էր վերջին ոչխարը, տուն էլ կար, որ հոտից տալիս էր մի ոչխար։ Մեկը վերջին բուռ սերմացուն էր տալիս, մյուսը բաց էր անում հորի բերանը և չափում էր երկու փութ ցորենը։