Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/591

Այս էջը հաստատված է

խոսքը, ինչպես և նրանք ներկայությունը։ Հրամայում է ետ վերադառնալ։ Պուղանը դեռ բերանը բաց չարած՝ Ամիրջանովը կրակում է, սպանում է Պուղանին։

Այդպես պայթում է առաջին ընդհարումը հենց դիրքերում, Մարքիզի լեռան վրա։ Մակիչը հարձակվում է Ամիրջանովի վրա, հարձակվում են շտաբի վրա։ Ամիրջանովը վիրավոր փախուստ է տալիս դեպի ճակատի հրամանատարը, նրա հետ փախչում են նաև երկու սպա։

Վիճակն այլևս հանել են։ Կամ պիտի մնան, որ ահա ուր 10 որ է երևան Կուռոյի ձիավորները, կամ պիտի փախչեն։ Մակիչը վերջին ճանապարհն է ընտրում, նրա հետ 3-4 զինվորներ։ «Կամ էս փոսում նրանք մեզ կթաղեն, կամ մենք նրանցը։»

Գյուղացիները վերադառնում են գյուղ։

Գ. ՄԱՍ

Կուռոյի ձիավորները մտել են գյուղը։

Դաշնակների հրամանատարությունը գիտե, որ մուսավաթի բանակն այլևս չկա, որ ուր որ է Զանգեզուրի սահմաններին շուտով կմոտենա Կարմիր բանակը։ Նաև գիտե, որ զորքի մեջ, մանավանդ թիկունքում, անխուսափելի են խլրտումները, գուցե 20 և ապստամբությունը։ Ուստի որոշել են պատմել ամենայն խստությամբ, ապահով թիկունք ստեղծելու և բանակը պահելու համար։

Նույն ագիտացիան է «դարավոր» թշնամու մասին։ Բայց դիրքերում զինվորները ինչ-որ գլխի են, խոսում են, և համարյա բոլորն այն են ասում, թե ռուսի դեմ չենք կռվի։ Գյուղում էլ նույնն են ասում, մինչև անգամ ունևորները, թե ռուսները գան, ճանապարհները բացվեն, գնանք առուտուրի, մեկն ասում է՝ ճանապարհը բացվի, գնամ Բաքու հաց աշխատեմ։

Այս տրամադրությունը փշրելու համար վերևից լուր են 30 տարածել, որ Զանգեզուրի վրա հարձակվողը դարձյալ թուրքերն են, միայն բոլշևիկի անվան տակ, որ գալիս են Ղազանի թաթարները, որոնք եթե Զանգեզուրը գրավեն, պիտի գլխատեն ժողովրդին։