Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/592

Այս էջը հաստատված է

Այդպես են ասում, բայց ավելի կատաղած հետապնդում են բոլշևիկներին։

Ահա ինքը ճակատի հրամանատարը՝ կապիտան Կուռոն, կանչել է Աթա ապորը և նրան ստիպում է ասել, թե ուր է Մակիչը, ստիպում է Մակիչին գտնել և բերել։ Գյուղը ահի մեջ է։ Ծերունին ճարահատյալ համաձայնվում է, որ գնա բերի, որովհետև սպառնում են տունը վառել, ինչպես արդեն վառել են մի քանիսի տները և գյուղում սկսել են հալածանքը։

Իր աղջկա՝ Սոնայի հետ հայրը գնում է խուլ ձորերով, գնում է 10 Մակիչին գտնի։ Գնում է նրան ասի, որ փոխի թաքստի տեղը, որովհետև նրա ականջն է ընկել, թե գյուղում Մակիչի տեղն իմացել են։

Մակիչն ընկերների հետ թաքնվել է խոր ձորում։ Նրանք տատանվում են․ ինչ անել։ Այրում են նրանց տները, լուր են առել, թե հարազատներին բանտարկել են և իբր թե պիտի տանեն Տաթև։ Մեկն ուզում է ետ վերադառնալ և անձնատուր լինել։ Մակիչր խրախուսում է։ Վերջապես Մակիչը վճռում է ինքը օրը ցերեկով մտնել գյուղը, որ շրջապատված է Կուռոյի ձիավորներով և իմանալ, թե ի՞նչ կա գյուղում։ Նա այդպես է վարվում, որովհետև վախենում է, որ ընկերներից կգնան և ոչ20 միայն այլևս չեն վերադառնա, այլև չդիմանալով դաշնակների տանջանքներին, գուցե մատնեն իրենց տեղը։

Ճանապարհին հանդիպում են հայրը, որդին և Սոնան։ Աթա ապերը Մակիչին չի թողնում գյուղը մտնեն, նա պահանջում է, որ թաքնվածներն իրենց տեղը փոխեն։ Նա մինչև անգամ որդուց թաքցնում է, որ իրենից Կուռոն պահանջել է Մակիչի տեղը։ Մակիչը կասկածում է հոր խոսքին, ավելի ճիշտ, սիրտն ինչ-որ նախազգում է, բայց լսում է հորը։ Նրանք հրաժեշտ են տալիս։ Աթա ապերը զգում է, որ վերջին անգամ է 30 տեսնում որդուն։

Կուռոն ուրախանում է, երբ գալիս է Աթա ապերը։ «Գտա՞ր» - հարցնում է։ «Գտա»,- ասում է։ «Ինչ ասացի՞ր»։ «Ասացի, որ դու իմ տղան չես լինի, եթե էս շների վերջը չտաս...» Կուռոն նրան պատշգամբից ցած է գլորում։