Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/595

Այս էջը հաստատված է

Ե.ՄԱՍ

151-րդ գունդը հարձակվում է։

Դաշնակների ձիավորները (վաշտապետ Ներսեսի հարյուրյակը) մերոնց հանկարծակիի բերելով հետ է շպրտում։ Մեր աջ թևը նահանջում է։ Հասնում է հրետանին։ Մակիչը նկատում է, որ թշնամու բանակում երևում են կանայք, երեխաներ՝ նրանց հավաքել են հենց այն դաշտի վրա, դեպի ուր պիտի կրակեն 151-րդ գնդի թնդանոթները։ Մակիչը հայտնվում է՝ իր կյանքը վտանգի ենթարկելով և ստուգելով նախապես, որ դաշնակները 10 իրենց տեղը թաքցնելու համար են այդ արել։

Բայց մի ինչ-որ տեղից նրանք կրակում են։ Մերոնք դժվար են կարողանում որոշել, թե որտե՞ղ են նրանք թաքնված՝ արտերի մե՞ջ, թփերի ետև՞, թե՞ մի այլ տեղ։

Մակիչը հրաման է ստանում անցնել նրանց թիկունքը։

Կարմիր բանակի մի վաշտ գրոհի դիմելով հանդիպում է ուժեղ դիմադրության։ Դաշնակները դիրք են մտել գերեզմանատունը, քարերի ետև և այնտեղից կրակում են հրացաններից և գնդացիրներից։

Վճռական րոպեին, երբ 151-րդ գնդի մի վաշտը ահա պետք 20 է նահանջի, Մակիչը ձիավորների գլուխն անցած թիկունքից քշում է գերեզմանատան վրա։ Իրարանցում։ Դաշնակներն ահաբեկված փախչում են։

Կրնկակոխ հետևում են նրանց։ Ծանոթ վայրեր են։ Ահա այստեղ նրանք վար էին անում, ահա և իրենց գյուղը։ Մակիչը մտնում է իրենց գյուղը։

Նա նոր է իմանում հոր մահը։

Մակիչը կոմունարների զորամասի պետն է։ Մարգարը կուսակցական կազմակերպության ղեկավարը։ Բայց դեռևս սկզբից նրանց միջև ինչ-որ հակամարտություն կա, ավելի 30 ճիշտ, Մակիչը կողմնակից է նախահարձակ լինելու, իսկ Մարգարը նրան զսպում է։

Դեռևս գերեզմանատան գրավումի ժամանակ, Մակիչը կատարում է ավելին, քան հրամայված էր, ուշք չդարձնելով որ կարող է կտրվել հիմնական զորամասից, նա ինքնագլուխ արշավում է, խանգարելով ստրատեգիական պլանը։ Նրան նույննիսկ