Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/60

Այս էջը հաստատված է

Եթե երկիրը դռնբաց նիստ լինի, հավաքվեն նրանք, մաքուրարյուն եթովպացիք, իրենք վրանները զարկեն տափարակի վրա և կաթնակեր մանուկների պես կախ ընկնեն մոր պտուկներից, աճեն, բազմանան, երկիրը դարձնեն եթովպանոց...

Նախընթաց երեկոյան նկուղի պես մութ թեյարանում, ուր Ավետիս աղան ճեզվեով սուրճ էր եփում և Պոլսո սուրճ հրամցնում պատվական հյուրերին (որոնց համար չէր, իհարկե, պատից կախած ազդը՝ ապառիկ ոչ մեկի, չենք դիմանար)- նախընթաց երեկոյան սրճատանը Գրիգոր Լեռնականը մաշված, 10 տեղ֊տեղ թղթով կպցրած քարտեզի վրա (վեցերորդ կամավոական գնդի շտաբ) ցույց էր տալիս, թե որտեղ ինչե՜ր կարելի է անել և ինչե՜ր են արված այն ժամանակ, երբ... (պարզ չէ միթե), և դեռ ինչե՜ր պիտի արվեն, եթե մեկ էլ․․․ Խոսքը բախտի անիվի մասին էր:

Բժիշկ Երանոսը համամիտ լինելով Լեռնական Գրիգորին, խոսում էր ցած ձայնով։ Թեկուզ նրա խոսքերը ըստ մեծի մասի այո, ինարկե էին, բայց և այնպես դավադրության ազդանշանի բառեր էին թվում իր, բժիշկ Երանոսի և Անթանոսյան Հմայակի համար, որ նախկին20 հրամանատարի հանդեպ տածած ակնածանքից, նստել էր հեռվում և սուրճը փոքր ումպերով կուլ տալով նայում էր քարտեզի վրա խոնարհած գլուխներին այնպիսի հայացքով, որ ասում էր.

- Պանծալի քաջեր, հերոս հայրենյաց...

Մարչը արծարծում էր մտքեր, որոնցից Ավետիս աղան էլ կսարսափեր, եթե լսեր ու հասկանար։ Ինչո՞ւ տափարակի վրա պիտի բունեն փշեր և ոչ ուրարտական կորեկ, ինչու երկիրը պիտի կոխ տան մարդիկ, որոնց երակներում փղշտական մի կաթ արյուն էլ չկա, ինչո՞ւ հայրենի մթնոլորտին ածխաթթու 30 պիտի խառնեն այլազգի թոքեր այն ժամանակ, երբ ցեղակիցների թոքերը թունավորվում են օտար երկրի թթվածնով, կորչում է լեզուն, ցեղի տիպարը, հալվում է, ձուլվում...

Հանկարծ... Բժիշկ Երանոսի աթոռն ընկավ, մուտքի առաջ ցցվեց միլիցիոները, նայեց սրճարանի մարդկանց։ Հովնաթան Մարչը դեմքը ծռմռեց ու նրա դեմքին քարացավ երկու բառ.

- Ինծի կըներես...