Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/605

Այս էջը հաստատված է

Դրանցից զատ կատարել ենք նաև հետևյալ ուղղումները.

էջ 26, տող 31. ՀՄ-ի բնագրում՝ շարունակում էին—ուղղել ենք ըստ բովանդակության՝ շարունակվում էին:

Էջ 34, տող 5. ՀՄ-ի բնագրում՝ չենք հարգել—ուղղված է չենք հարգեր: Էջ 35, տողեր 1—2 և հետո. ՀՄ-ի բնագրում՝ կաթուղիկոս—ուղղել ենք՝ կաթողիկոս:

Էջ 36, տող 24. ՀՄ-ի բնագրում՝ առտնի—ուղղել ենք՝ առտնին։

Էջ 56, տողեր 32—33. ՀՄ-ի բնագրում՝ նկատելով Հովնաթան Մարչի հանկարծակի գալը — ուղղել ենք՝ նկատելով Հովնաթան Մարչի հանկարծակի գալը:

Էջ 57, տողեր 10—13. ՀՄ-ի բնագրում՝ նախագահ Շահնազարյանը... կարծես ուզում էր, որ առանց նրա խոսելու—ուղղված է ըստ բովանդակության՝ Նախագահ Շահնազարյանը... կարծես ուզում էր ասել, որ առանց իր խոսելու:

Էջ 63, տողեր 12—13. ՀՄ-ի բնագրում՝ չեն մտածիր—արևմտահայ խոսքի մեջ է, ուղղել ենք՝ չեն մտածեր:

Էջ 75, տող 23. ՀՄ-ի բնագրում՝ բանին հենած մշակին—ուղղել ենք ըստ շարակարգի բովանդակության՝ բանին հենված մշակին:

Նոր Եթովպիա անունը ՀՄ-ի բնագրում գծիկ ունի, հանել ենք։

Բնագրում եղած մյուս անմիօրինակությունները, բարբառայնությունները և այլն թողել ենք նույնությամբ։ Օրինակ, ետ և նետ զուգահեռները չենք միօրինականացրել։ Չենք ուղղել նաև այսպիսի ձևեր՝ Կոլումբոս, մերթընդմերթ, հարթուկած (հավանաբար հեղինակային է՝ ոչ թե արդ(ուկ), այլ հարթուկ(ուկ) բառից կազմված), երկիրներից, բժֆակ և այլն։

ՀՄ-ի բնագրում մեծատառերի գործածությունը երբեմն չի համապատասխանում այժմ ընդունված կանոններին, համապատասխանացրել ենք, բացի մի քանի դեպքից (ինչպես, օրինակ, Առժողկոմատ)։

Հովնաթան Մարչում» կան գրաբար հատվածներ՝ տպված 1922 թ. ուղղագրությամբ, որոնք ընդհանուր բնագրի կազմում վեր են ածված 1940 թ. ուղղագրության։ Ճիշտ կլիներ ըստ գործող կանոնի գրաբարյան հատվածները արտահայտել դասական (գրաբարյան) ուղղագրությամբ, բայց թողեցինք եղածը նույնությամբ, քանի որ, հավանաբար հեղինակային է, և նոր ուղղագրությամբ գրաբար հատվածներ կան նաև այս հատորի այլ բնագրերում։

«Հովնաթան Մարչում» հերոսները հաճախ խոսում են արևմտահայերեն, և նրանց խոսքում կան անճշտություններ։ Բացի երկու դեպքից (վերը նշված է), որևէ ճշտում չենք արել, օրինակ, էջ 55, տող 5. կփափագին բնակիլ Նոր Եթովպիայում արտահայտության մեջ սխալ է Նոր Եթովպիայում ձևը, բանի որ արևմտահայերենում ներգոյական հոլով չկա (պետք է լիներ Նոր Եթովպիո մեջ):

Զգալի քանակ են կազմում նաև Բակունցի հեղինակային խոսքում հանդիպող՝ Զանգեզուրի խոսվածքներին հատուկ անորոշ դերբայի բացառականի ձևերը՝ գրականի մակբայական (-ալիս, –ելիս) դերբայի դիմաց, օրինակ՝ էջ 54, տող 34. հայրենասիրությանը փոթորկում է՝ նամակի այդ մասն ընթերցելուց (ճիշտ գրական կլիներ՝ ընթերցելիս), էջ 55, տող 26. Հովնաթան Մարչը դռնից ներս մտնելուց (ներս մտնելիս), էջ 74, տող 13. ինչպես ճանճը՝ սեղանին ընկած շաքարի կտորը լիզելուց (լիզելիս) և այլն։ Իր