Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/609

Այս էջը հաստատված է

իրական արժանիքներն ու թերությունները՝ հեռվից օդային պալատներ էին կառուցում։ Բակունցը ծայրահեղության մեջ ընկնելով «Հովնաթան Մարչում» երբեմն հիշյալ անուններով կոչում է ընդհանրապես սփյուռքահայության որոշ մասին։ Այդտեղից է նաև Նոր Եթովպիա քաղաքանունը (տե′ս նաև ստորև)։

Էջ 16, տող 21. Յուրոն եկն և յուրքն զնա ոչ ընկալան- նշանակում է՝ եկավ յուրայինների մոտ, և յուրայինները նրան չընդունեցին (դասական ուղղագրությամբ՝ «Յիւրոն եկն, և իւրքն զնա ոչ ընկալան»). Ավետարանի խոսքն է Հիսուսի մասին (տե'ս Ավետարան ըստ Հովհաննեսի, Ա, 11)։

Էջ 18, տողեր 28-29. Արաքս կայարանի մոտ, Ղամըշլուի շրջան և Արաղդայան- Արաքս երկաթուղային կայարանը գտնվում է Հոկտեմբերյան և Արագած կայարանների միջև, Երևան-Լենինական գծի վրա։ Ղամըշլուն երկաթուղային կայարան էր Հոկտեմբերյանի (նախկին Սարդարապատի) շրջանում։ Արաղդայանն այժմ կոչվում է Երասխ, այն Երևանից դեպի Նախիջևան գնացող երկաթգծի ՀՍՍՀ վերջին երկաթուղային կայարանն է։

Էջ 19, տողեր 3-4. քայլամոլոր գնում եմ և ապա՝ հին հին դարեր- նկատի ունի Ռ. Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծության (ու երգի) առաջին տան տողերը.

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին֊հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պտրում եմ:

Էջ 20, տողեր 29-30. Եղիա մարգարեի քառաձի կառքի առասպելը- նկատի ունի Աստվածաշնչի Հին կտակարանում Եղիա մարգարեի մասին ասվածը. «Երբ նրանք գնում էին և ճանապարհին խոսում, հանկարծ հայտնվեցին հրեղեն կառք և հրեղեն ձիեր, ու բաժանեցին նրանց երկուսին, և Եղիան մրրիկով վեր ելավ երկինք» (Թագավորների 1-ին գիրք, Բ, 11),

էջ 22, տող 15. Թորգոմյան ցեղ- Թորգոմը Նոյ նահապետի թոռն է (4-րդ սերունդը), ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», նա եղել է հայերի նախահայրը, Հայկ նահապետի հայրը։ Հայերը հաճախ են իրենց անվանել Թորգոմյաններ, թորգոմյան տուն և այլն։

Էջ 23, տող 10. Պետրոս Մեծը ճահճուտների մեջ կանգնած- նկատի ունի Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին, երբ նա ճահճուտների մեջ ծրագրում էր հիմնադրել Ս. Պետերբուրգը։

էջ 24, տող 18. Բամբ որոտան-հավանաբար, նկատի ունի Ղ. Ալիշանի «Երգ և Արշակ II հայոց թագավորին (350-368 թթ.) և Վասպուրականի Գագիկ զորավարին (IX դ.)։

Էջ 24, տող 18. Բամբ որոտան- հավանաբար, նկատի ունի Ղ․ Ալիշանի «Երգ և գնացք զօրացն Հայոց ընդ Վահանայ» («0՜ն անդր առաջ») բանաստեղծությունը (և երգը), որի սկիզբն է՝ «Բամ, փորոտան»։

Էջ 24, տող 26. որպես մի Լիր արքա- նկատի ունի Վ. Շեքսպիրի համանուն ողբերգության հերոսին մենախոսելիս։