Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/612

Այս էջը հաստատված է

Էջ 39, տող 28. տասնաբանյա տախտակների առաջ-նկատի ունի ըստ Հին կտակարանի՝ պատվիրանների այն տախտակները, որոնք Մովսեսը բերեց Իսրայելի ժողովրդին (Ելից, ԼԱ, ԷԴ)։

էջ 40, տողեր, 3-5. Հանկարծ՝ փողերի ձայն, շեփորները կանչեցին, թմբուկներն այնպես ամուր թնդացին...- համեմատել «Ծանոթ բակը» ակնարկի հետ. «Պղնձե փողերը հնչում էին հաղթական մարշով...» «Պղնձե փողերի հաղթական մարշը արձագանքի պես էր հնչում» (Երկերի այս հրատ. 2-րդ հատոր, էջ 408)։ Երկու դեպքում էլ էջմիածինն է, տոնահանդես։

Էջ 42, տող 34. Լևոն Վեցերորդ՝ թագավոր Կիլիկիո... Ահա նրա թուրը- Լևոն Վեցերորդ Լուսինյանը Կիլիկիայի հայոց պետության վերջին թագավորն է եղել, գահակալել է 1374-1375 թթ․, թաղված է Փարիզում։ Էջմիածնում մեզ տեղեկացրին, որ Լևոն VI-ի թուրը վանքի թանգարանում երբևէ չի եղել։ Հայաստանի պետ. պատմական թանգարանում պահվում է Լևոն VI֊ի պողպատյա դաշույնը՝ փղոսկրյա կոթով, վրան այդ թագավորի բարձրաքանդակը (ազգագրական բաժին, № 3062). այն ստացվել է փարիզարնակ Պողոս Եսմիրյանից, 1036 թ. փետրվարի 27-ին։ Արդյո՞ք 1926-27 թթ. Բակունցն իմացել է այդ իրի մասին, գուցե այլ թուր է նկատի ունեցել, թե պարզապես իր երգիծական խոսքի մեջ առանց վավերականության հիշատակել է կիլիկիայի այդ թագավորին ու նրա թուրը։

Էջ 43, տող 11. Եղե՞լ է հնում Գարեգին անունով հայոց սպարապետ․ տող 16. Հայոց վերջին սպարապետ Գարեգինի դրոշը- Որքան կարողացանք պարզել, այդպիսի որևէ դրոշ էջմիածնի վանքի թանգարանում երբևէ չի եղել։ Հավանաբար, հեղինակը, հայոց վերջին սպարապետ Գարեգին ասելով, նկատի է ունեցել Գարեգին Նժդեհին։

Էջ 44. տող 28. Տրդատ թագավորը- նկատի ունի հայոց Տրդատ III թագավորին, որի օրոք Հայաստանում քրիստոնեությունը դարձավ պաշտոնապես ընդունված կրոն (301 թ.)։

Էջ 44, տողեր 29-30. ուրարտական Ռուզաս թագավորի քարե գրությանը, էջ 45, տողեր 21-27. Քսանյոթ դար աոաջ ուրարտական Ռուզաս թագավորը կապույտ քարի վրա փորագրել է տվել իր կամքը և ասել գալիք սերունդներին հետևյալը.

- Ես եկա. Կոյիտի երկրին տիրեցի, քաղաք շինեցի, այգի տնկեցի, ջրանցքներ անցկացրի և իմ աստվածներին զոհ մատուցի-խոսքը վերաբերում է Արարատի (Ուրարտուի) հայոց հին տերության (մ. թ. ա. IX-IV դարեր) թագավոր Ռուշա (Հռոշա) II-ի (մ. թ. ա. 684-645 թթ․) սեպագիր մի արձանագրությանը, որի այժմյանից տարբեր ինչ֊որ ընթերցում կարող է եղած լինել Բակունցի ձեռքին կամ, որ ավելի հավանական է, Բակունցը փոփոխել է բնագիրը։ Տվյալ արձանագրությունը գտնվել է Զվարթնոցում, մի քանի վերծանություն ունի (վերջին հրապարակումը տե′ս Г. Меликшвили, Урартские клинообразные надписи, М., 1960, էջ 344-346)։

էջ 44, տողեր 31-33. Երբ կառքը կանգ առավ այն մուտքի առաջ. որով քուրմերս էին ներս ու դուրս արել և հերթապահ կանգնել կրակն անշեջ պահելու.. Հավանաբար նկատի ունի Զվարթնոցը, որտեղ պահպանված են ատրուշանի քարեր:

Էջ 47, տող 10 և հետո. Որդան կարմիրը-ոսկեկարմիր ներկ, որ պատրաստում էին Արարատյան դաշտում և այլ վայրերում եղած կարմրավուն որդերից ու օգտագործում միջնադարյան գրչագրերը զարդանկարելիս։