Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/618

Այս էջը հաստատված է

Էջ 160, տող 30. ՆՈւ-ի բնագրում Բտուղքն վնասվեն- այս բառաձևը (բտուղք-պտուղներ իմաստով) գործածված է Կարմրաքարի քահանայի խոսքում, Խուլ բաղաձայն արտահայտող տառի (պ) փոխարեն ձայնեղի գործածումը հերոսի արևմտահայ լինելը պետք է ցույց տա, և Բակունցը այլ երկերում այդպիսի հնարանքի դիմած կա։ Սակայն այս քահանայի՝ վեպի այլ մասերում հաճախ հանդիպող բանավոր և գրավոր խոսքերի մեջ այսպիսի ձայնեղացում չկա, և առհասարակ նրա արևմտահայ լինելու մասին չի նշվում, ուստի ուղղեցինք՝ Պտուղքն վնասվեն:

Էջ 162, տողեր 8-9. ՆՈւ-ի բնագրում՝ Նա տեսնամ էր «չարյաց արմատը» գտնելու և միշտ գալիս էր, նույն տեղը հասնում- բովանդակությունից կարելի է ենթադրել, որ տեսնում-ը վրիպում է. ուղղել ենք՝ Նա փորձում էր «չարյաց արմատը» գտնելու...:

Էջ 163, տող 6. ՆՈւ-ի բնագրում՝ Ներքին տանն էր ապրում- վեպում և գրողի այլ երկերում ամենուրեք ունենք ներքի տուն ձևը, ուստի այստեղ ն-ն պետք է իբրև վրիպակ սպրդած լինի ուղղել ենք՝ ներքի տանն էր ապրում:

Էջ 164, տող 26, ՆՈւ-ի բնագրում՝ Գերանների ծայրը կռացել էին- պետք է վրիպակ լինի. Բակունցի լեզվում հանդիպում են թվի անհամաձայնության դեպքեր, բայց նրանք ժողովրդային լեզվից են գալիս, և հոգնակի ենթակայի հետ բայն է եզակի դրվում (օրինակ, «փայլփլեց նրա նշաձև ալքերը»)։ Վերոհիշյալ անհամաձայնությունը այլ բնույթի է, թվում է ոչ հեղինակային։ Ուղղված է՝ Գերանների ծայրերը կռացել էին:

Էջ 165, տող 1. ՆՈւ-ի բնագրում՝ -Նանի, նա չկա՞- ուղղել ենք ըստ հատվածի բովանդակության՝ -Նանի, նավթ չկա՞:

Էջ 165, տողեր 35-36. ՆՈւ-ի բնագրում՝ թրջած մարմնի հոտը-ուղղված է ըստ բովանդակության՝ թրջված մարմնի հոտը:

Էջ 168, տող 28. ՆՈւ-ի բնագրում՝ Մի անգամ անձրևից վարար ժամանակ- ուղղված է՝ Մի անգամ, անձրևի վարար ժամանակ։

էջ 170, տողեր 4-5. ՆՈւ-ի բնագրում՝ Փայլում էր ամեն ինչ. եկեղեցու պղնձյա խաչին նայել չի լինում- ուղղել ենք՝ Փայլում էր ամեն ինչ. եկեղեցու պղնձյա խաչին նայել չէր լինում:

Էջ 170, տող 35. ՆՈւ-ի բնագրում՝ արևին տակ- ուղղված է՝ արևի տակ:

Էջ 173, տող 1. ՆՈւ-ի բնագրում՝ կամ բուդհտո-ուղղված է կակ բուդտո:

Էջ 176, տող 15. ՆՈւ-ի բնագրում՝ -էլ չեմ հավատում- ուղղված է ըստ բովանդակության՝ էլ չհավատա՞մ:

Էջ 180, տող 32. ՆՈւ-ի բնագրում՝ Ալվան- ուղղել ենք՝ Ավան:

Էջ 184, տող 23. ՆՈւ-ի բնագրում՝ թողելով- ուղղված է ըստ շարակարգի բովանդակության՝ թողնելով:

Էջ 185, տողեր 7-8. ՆՈւ-ի բնագրում՝ զարմանք էր պատահում- ուղղված է ըստ շարակարգի բովանդակության՝ զարմանք էր պատճառում:

Էջ 188, տող 20. ՆՈւ-ի բնագրում՝ հարցրեց- վրիպակ պետք է լինի, ուղղել ենք ըստ բովանդակության՝ հարեց:

Էջ 189, տող 6. ՆՈւ-ի բնագրում՝ -Ինչ ասում է՜- ուղղված է՝ Ինչ ասեմ, է՜:

Էջ 190, տող 4. ՆՈւ-ի բնագրում՝ իրար բռնվեցին- ուղղված է՝ իրար բռնեցին:

Էջ 190, տող 11. ՆՈւ-ի բնագրում՝ թուլացավ- ուղղել ենք՝ նա թուլացավ:

Էջ 192, տողեր 24-25. ՆՈւ-ի բնագրում՝ ոնց են խելքի տալիս- ուղղված է՝ ոնց են խելքի գալիս: