բնագրի մեջ Ա. Բակունցի լուսանկարն է (այն, որը հրապարակվում է ներկա հատորում)։ 1964 թ. տեղ է գտել Երկերի 2-րդ հատորում (որոշ կրճատումով)։
Այժմ երրորդ անգամ «Որդի որոտման» երկի պահպանված հատվածը տպագրվում է ամբողջությամբ, ըստ առաջին հրապարակման բնագրի։
Ուղղումներ
«Որդի որոտմանի» բնագրում ևս քցել խոսակցական-ուղղագրական ձևը հեղինակային խոսքում դասականի փոխեցինք (գցի, գցում):
Էջ 237, տողեր 16-17 ԳԹ-ի բնագրում՝ լսվում էր աhեղագոչ՝ աղաղակներ-ինչպես ասվել է, Բակունցի խոսքին, մանավանդ հերոսների լեզվին խորթ չէ այսպիսի անհամաձայնությունը (հոգնակի ենթակա-եզակի բայ), և մենք բակունցյան բնագրում սովորաբար չենք ուղղում դրանք։ Սակայն «Որդի որոտման» երկում չորս տեղ ևս (տե՛ս նաև ստորև) որոշեցինք ուղղել։ Պատճառն այն է, որ հիշյալ անհամաձայնությունը սովորաբար ժողովրդաբարբառային խոսքից է գալիս, իսկ տվյալ չորս դեպքերում հեղինակային խոսքի բնույթը խստորեն գրական է։ Այստեղ ուղղված է՝ լսվում էին ահեղագոչ աղաղակներ:
Էջ 239, տող 10. ԳԹ-ի բնագրում՝ հոռոմցին-ուղղված է ըստ նույն բառի այլ գործածության (էջ 239, տող 12)՝ հոռոմեցի:
Էջ 239, տող 15. ԳԹ-ի բնագրում՝ քյալարացու-ուղղված է ըստ միևնույն բառի մի շարք այլ գործածությունների՝ քյալարեցու։
էջ 242, տող 15. ԳԹ-ի բնագրում՝ դանաղռացի-ուղղել ենք ըստ նույն բառի այլ գործածության (էջ 239, տող 12)՝ դանաղռանցի:
Էջ 243, տողեր 4-5. ԳԹ-ի բնագրում՝ լսվում էր միայն առանձին բառեր- Այստեղ ևս (տե՛ս 2-րդ ուղղումը) անհրաժեշտ համարեցինք այս անհամաձայնությունը ուղղել լսվում էին միայն առանձին բառեր:
էջ 244, տող 2. ԳԹ-ի բնագրում (1922 թ. ուղղագրությամբ)՝ Սլուժրի պռավիլե- ուղղված է (1940 թ. ուղղագրությամբ)՝ Սլուժբի պռավիլ է:
Էջ 244, տող 32. ԳԹ-ի բնագրում՝ անձրև է մաղում- ուղղված է՝ անձրև է մաղում:
Էջ 244, տողեր 33-34. ԳԹ-ի բնագրում՝ ջուրը նովդաններից թափվում է, ինչպես գյուղի աղբյուրի ծորակը-ուղղել ենք՝ ջուրը նովդաններից թափվում է, ինչպես գյուղի աղբյուրի ծորակից:
Էջ 245, տող 32. ԳԹ-ի բնագրում՝ ֆառնառով- ուղղված է՝ ֆանառով:
Էջ 246, տողեր 2-4. ԳԹ-ի բնագրում՝ նայում է ասեղով ծակծկված թվերին և տոմսի տիրոջը, կարծես ստուգում է, թե արդյոք նա՞ չի ծակծկվել- ուղղել ենք՝ ...արդյոք նա՞ չի ծակծկել:
Էջ 246, տող 15. ԳԹ-ի բնագրում՝ թոթովում է ձեռքը- ուղղել ենք՝ թոթվում է ձեռքը:
Էջ 248, տող 16. ԳԹ-ի բնագրում՝ պլուզի- ուղղված է՝ բլուզի: