Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/638

Այս էջը հաստատված է

Էջ 239, տող 7. քյալարեցի- Քյալարա անունով գյուղ կար Ախտայի (այժմ Հրազդանի) շրջանում, Զանգիրասարում (այժմ Մասիսի շրջան). Բակունցը հավանաբար վերջինն է նկատի առել (այժմ՝ Ղուկասավան):

Էջ 242, տող 15. Դանաղռանցի-Դանաղռան գյուղ կար Իջևանի շրջանում (Վերին և ներքին)։

էջ 242, տող 18. ինչպես հիմար կույսերը- նկատի ունի Ավետարանի այն հատվածը, որտեղ Հիսուսը որպես օրինակ բերում է տասը կույսերին, որոնք գիշերով գնում են փեսային դիմավորելու: Նրանցից հինգը հիմար էին, քանի որ լապտերների մեջ ձեթ չէին լցրել, իսկ մյուս հինգը իմաստուն, որովհետև լապտերների մեջ ձեթ էին լցրել։ Երբ կեսգիշերին փեսան գալիս է հիմար կույսերը իմաստուններից ձեթ են խնդրում, չստանալով գնում են գնելու, բայց այդ ժամանակ փեսան գալիս է, և պատրաստ հինգ կույսերը նրա հետ հարսանիք են մտնում, դուռը փակվում է, և մյուս հինգ կույսերը մնում են դուրսը (Մատթ. ԻԵ, 1-13)։

Էջ 242, տող 35-էջ 243, տողեր 2-3. բլոկնոտը եղավ կարմիր փալաս, և ծառս եղան գազազության ցուլերը- նկատի ունի իսպանական ցլամարտը, երբ տորերոն կամ մատաղը (ցլամարտիկը) կարմիր լաթը պահում է ցուլի առջևում, որից ցուլը գրգռվում է, և սկսվում մարտը։

Էջ 244, տողեր 12-14. գնացքը, որ ձեզ տանում է չորրորդ ռայոնի սահմաններով դեպի Երևան, դեպի Չոլֆա...- «Չսլփա» վերնագրով Դ. Դեմիրճյանը երգիծական հոդված ունի՝ հրապարակված 1926 թ.։ Նրանում երգիծված է հայերեն գրագրություններում տեղ գտնող կիսագրագիտությունը։ Այն ժամանակ Հայաստանի երկաթուղային վագոնների ցուցանակները գրվում էին հայերեն, և Երևան-Ջուլֆա գնացքի վագոններից մեկի վրա Ջուլֆա անունը գրված է եղել աղավաղված՝ Չոլփա. որի առիթով էլ Դեմիրջյանը գրել է իր հոդվածը (տե՛ս Դեմիրճյան, Երկերի ժողովածու, հ․ 7, Երևան, 1960, էջ 522-525)։ Բակունցի երկում այդ Չոլփա-ն դարձել է Չոլֆա:

Էջ 247, տողեր 34-35. կանցնի աչառության Խարիբղայի և անտաղանդություն Սցիլլայի արանքով: Սցիլլան ու Խարիբդան (կամ Քարիբդան) հին հունական առասպելաբանության մեջ երկու հրեշներ են՝ կանգնած նեղ ծովախորշի երկու կողմում՝ Իտալիայի ու Սիցիլիայի միջև և ոչնչացնում էին իրենց միջով անցնող ծովագնացներին: Անցնել կամ լինել Սցիլլայի և Խարիբդայի միջև արտահայտությունը նշանակում է լինել երկու վտանգների միջև։

Էջ 248, տող 29. «Յոթ վերքի» զորությունը- ըստ ժողովրդական ավանդույթի Հիսուսի մայրը՝ Մարիամը, սրտում յոթ վերթ է ունեցել Քրիստոսի յոթ չարչարանքների համար։

Էջ 251, տող 6-7. Բնաբան՝ Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ Ու շուրջը փռված հին աղբակույտեր...-

Հ. Թումանյանի Parodia բանաստեղծության (1910 թ․) չորրորդ քառատողի առաջին երկու տողերն են։

Էջ 251, տող 10. Շոպենի ժամանակվա քարտեզի վրա- Ի. Շոպենը ցարական պաշտոնյա էր (ծագումով ֆրանսիացի), 1830 թ. պետության կողմից նրան հանձնարարվել է կազմել Հայկական մարզի պատմատնտեսական նկարագրաթյունը և