Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/64

Այս էջը հաստատված է


բարձրության վրա, կառքի հետ օրորվելով, արժան և վայել համարեց սուլել.

- Ծիրա՜ն, ծիրա՜ն էր յարս...

- Ուղիղ կգնանք մինչև 3789 բարձրությունը, այնտեղից մի մասն աջ, մյուս ձախ կծռվի և երեկոյան դեմ կհանդիպենք։ Միայն զգույշ, որովհետև ամեն մի քայլափոխի կարող եք անակնկալ վտանգի հանդիպել,- ասել էր նախկին հրամանատարը դավադրության այն գիշեր, երբ սուրճի մի ումպ ձյութի պես փակչեց Անթանոսյանի կատիկին։

10 Խորհրդակցությունը երկար չտևեց։ Հովնաթան Մարչը հարկ համարեց ուղղելու գլխարկը, վզից կախած հեռադիտակը և այն ամանը, որի մեջ սուրճը տաք է մնում տասը ժամ։ Իսկ արևն այնպես էր այրում, ասես պատրաստակամ էր սառը ջուրը մի ժամում եռման աստիճանի հասցնելու:

- Մժեղներ հոս շատ կըլլան։ Կերևի թե վագրի ալ հանդիպինք,- ասաց Մարչը այն անտարբերությամբ, որ ունեն փղշտացիք վտանգի մասին ապահով տեղում խոսելու ժամանակ։

- Կը կրակեմ... փամփուշտակալս լիքն է։- Եթե 20 Անթանոսյանի խրոխտ կեցվածքը տեսներ այն վագրը, որ հարձակվելու էր նրանց վրա...

- Օ՜ն, առաջ... Պետք է որ խորը չըլլա...

Ընթերցող, դուք ջունգլի չեք տեսել, և ոչ էլ արևադարձային երկրի անտառ, ուր մի թիզ հողի վրա բուսնում է անհաշիվ ծառ, թուփ, խոտ ու ծաղիկ։ Բոլորն էլ խառնվում են իրար, մճճվում՝ անլվա, չսանրած մազերի պես, բոլորն էլ ձգտում են դեպի արևը, որի ամեն մի շողի համար կռվում են թփերը, ծաղիկները, ծառերն ու խոտերը։ Եվ այդ ամենի մեջ պես֊պես թռչուններ, զեռուններ, գունավոր թիթեռներ, կապիկներ և էլ 30 ի՜նչ գիտեմ ինչպիսի կենդանիներ, որոնցից ամեն մեկը և′ պաշտպանվում է ուժեղից, և՛ հարմար րոպեին հարձակվում թույլի վրա։

Դուք ջունգլի չեք տեսել և ոչ էլ արևադարձային երկրի անտառ։ Էլ ի՞նչպես կարող եք պատկերացնել այն եղեգնուտը, որով նրանք պիտի անցնեին, անպատճառ պիտի անցնեին, թեկուզ մեկին էլ վագրը կամ մարդագայլը հոշոտեր, որովհետև